Լրահոս
Օրվա լրահոսը

Նախկին նախարարն այս անգամ խոստումը կատարեց

Հուլիս 16,2014 20:35 Share
Աջակցեք aravot.am-ին

Այսօր մոտ մեկ ժամ փակ խորհրդակցությունից հետո ՀՀ էներգետիկայի եւ բնական պաշարների նախկին նախարար, ՀՀ նախագահի խորհրդական Արմեն Մովսիսյանը քիմպրոմցիներին հավաստիացրեց, որ ինքը որեւէ կապ չունի գործարանի հետ: Նա հերքեց այն լուրերը, թե գործարանի սեփականատերն է: Արմեն Մովսիսյանը նշեց, որ ընդամենը քաջածանոթ է գործարանի խնդիրներին:

Նա տեղեկացրեց, որ գործարանի սեփականատերը ռուսական մի կազմակերպություն է, որի անունը, սակայն, այդպես էլ չտվեց:

mailAttach

«Վանաձոր-Քիմպրոմ»-ի աշխատակիցներին խոստացվել է մինչեւ օգոստոսի 10-ը տալ 2-3 ամսվա աշխատավարձ, մի քանի ամսվա ընթացքում էլ աշխատեցնել մի քանի արտադրամասեր:

 

Անուշ ԲՈՒԼՂԱԴԱՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Մեկնաբանություններն անջատված է: