Լրահոս
Օրվա լրահոսը

«Սահմանադրության գլխավոր հերոսը պիտի լինի ոչ թե նախագահը, այլ սովորական մարդը». Հրայր Թովմասյան. (Տեսանյութ)

Հուլիս 17,2014 17:33 Share
Աջակցեք aravot.am-ին

ՀՀ արդարադատության նախկին նախարար, ԱԺ աշխատակազմի ղեկավար Հրայր Թովմասյանը, որն այսօր Սահմանադրական դատարանի նախագահի հետ այցելել էր Շիրակի մարզ` սահմանադրական բարեփոխումների անհրաժեշտությունը շիրակցիներին բացատրելու, իր ասելիքը բավական գեղարվեստորեն ներկայացրեց` նույնիսկ չինական ասացվածքից մեջբերումներ անելով: «Եթե Սահմանադրությունը նայենք ոչ թե որպես իրավական փաստաթուղթ, այլ դիտարկենք որպես արձակ մի ստեղծագործություն, ապա վստահորեն պիտի ասենք, որ դրա գլխավոր հերոսը ոչ թե հանրապետության նախագահը, վարչապետը, Ազգային ժողովը, մարզպետը, քաղաքապետը, դրա գլխավոր հերոսը սովորական մարդն է, որովհետև ինչ ուզում ես արա, քո գլխավոր նպատակը պետք է լինի էդ մարդը էդ երկրում լա՞վ է ապրում, թե՞ վատ է ապրում, հոգսեր ունի՞, թե՞ չունի, իսկ մնացածը երկրորդական են, մնացածը կոչված են ապահովելու` էդ մարդը լա՞վ է ապրելու, թե՞ չէ, անվտա՞նգ է ապրելու, թե՞ չէ»:

Մանրամասները` տեսանյութում

 

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Մեկնաբանություններն անջատված է: