Լրահոս
Օրվա լրահոսը

Օծվելու է Արարատի մարզի Նորաբաց գյուղի եկեղեցին

Հուլիս 23,2014 14:10

Հուլիսի 26-ին՝ ժամը 13:00-ին, Արարատյան Հայրապետական թեմի Արարատի մարզի Նորաբաց գյուղում ԱՀԹ-ի առաջնորդական փոխանորդ գերաշնորհ Տ. Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանի ձեռամբ կօծվի նորակառույց եկեղեցու Սուրբ Սեղանը: Մասիսի Ս. Գևորգ եկեղեցու հոգևոր հովիվ Տ. Աշոտ քահանա Սաֆարյանի ձեռամբ առաջին անգամ կմատուցվի Սուրբ Պատարագ: Հավարտ Ս. Պատարագի եկեղեցու բակում տեղի կունենա տոնական միջոցառում, և սիրո ճաշի սեղանին կմատուցվի մատաղ:

Նախապես հուլիսի 24-ին՝ ժամը 10:00-ին, ԱՀԹ առաջնորդական փոխանորդ գերաշնորհ Տ. Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանի ձեռամբ օծվելու են գյուղի նորակառույց եկեղեցու խաչը, զանգը և եկեղեցու սյուները:

Արարատյան Հայրապետական թեմի մամլո դիվան

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031