Լրահոս
Օրվա լրահոսը

«Շատ խիստ է Սեւանա լճի էկոլոգիական խնդիրը»

Հուլիս 25,2014 12:27

«Պատկերացնելու համար խնդիրը մենք պետք է հստակ հասկանանք՝ ի՞նչն է հետաքրքրության առարկան»,- այսօր՝ հուլիսի 25-ին, «Հայացք» մամլո ակումբում լրագրողների հետ հանդիպման ընթացքում հայտարարեց Ստորջրյա հետազոտությունների եւ սուզումների հայկական կենտրոն (ՍՀՍԿ) փոխնախագահ Արա Ավագյանը:

Նա նշեց, որ իրենց հետաքրքրության առարկան է հանդիսանում Սեւանա լիճը, որը նա համարում է Հայաստանի ամենակարեւոր հարստությունը՝ որպես բնական ռեսուրս: Նրա խոսքերով՝ եթե մինչեւ իրենց կենտրոնի ստեղծումը շատ քիչ հետազոտություններ եւ ստորջրյա ստուգումներ են իրականացվել, հասկանալի է դառնում կենտրոնի ստեղծման կարեւորությունը: Պարոն Ավագյանը հայտարարեց, որ եթե կա շահագրգռվածություն գիտական հաստատությունների կողմից իրենց կենտրոնը պատրաստ է իր ունեցած մասնագիտական եւ տեխնիկական հնարավորություններով իր նպաստն ունենալ գիտական հետազոտությունների համար:

Կենտրոնը ընդամենը հինգ տարի է գործում, եւ արշավանքներն իրականացվում են տարեկան մոտ տասնհինգ օր եւ իր գործունեության ընթացքում հետազոտվել են լճի շուրջ տաս գոտիներ:: Այս տարվա ընթացքում կենտրոնի նախաձեռնությամբ փոքր տարածքի մաքրման աշխատանքներ են կատարվել, եւ նրա խոսքերով՝ քսան րոպեի ընթացքում հսկայական աղբ են դուրս բերել:

Արա Ավագյանը կարծում է, որ հսկայական աշխատանք դեռ կա անելու. «Շատ խիստ է էկոլոգիական խնդիրը: Մեր վերաբերմունքը հարստության նկատմամբ՝ մեղմ ասած նորմալ չէ՝ ոչ միայն աղտոտվում են Սեւանի ավազանի ափամերձ տարածքներն, այլեւ աղտոտվում է հենց ինքը ավազանը: Պլաստիկ շշերն ընդհանրապես դարձել են պատուհաս էկոլոգիայի համար: Սա իսկապես ահազանգ է: Այդ աղբը վնասում է էկոլոգիային, այդ աղբի մեջ սատկում են ձկները, խեցգետինները, ընդհանրապես վտանգում է շարժունակությանը եւ շատ վտանգ կա լողորդների համար»:

Ամի ՉԻՉԱԿՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031