Լրահոս
Օրվա լրահոսը

Ռուսական կործանիչը վթարի է ենթարկվել Աստրախանի օդային տարածքում

Հուլիս 27,2014 12:50

Ռուսաստանի ռազմաօդային ուժերի МиГ-29 կործանիչը վթարի է ենթարկվել Աստրախանի վրա, օդաչուն մահացել է: Լրագրողներին այս մասին հայտնել է Ռազմաօդային ուժերի հրամանատար Վիկտոր Բոնդարեւը:

Ինքնաթիռը կատարում էր ծրագրված փորձնական թռիչք:  Ըստ նախնական տվյալների, վթարի պատճառ է ավիացիոն տեխնիկայի արգելակումը: Հայտնում է BBC-ի ռուսական ծառայությունը:

Վիկտոր Բոնդարեւը «ИТАР-ТАСС» լրատվական ծառայությանը հայտնել է , որ ինքնաթիռն ընկել է  բնակելի տներից հեռու, տեղի բնակիչները չեն տուժել:

Ինքնաթիռի գետնին ընկնելու ժամանակ հրդեհ է բռնկվել,  հրշեջները մարել են կրակը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031