Լրահոս
Օրվա լրահոսը

ՀՀ բնապահպանության նախարարության կիրառած պատժամիջոցներից պետական բյուջե մուտք է եղել 1.61 մլն.դրամ

Օգոստոս 05,2014 12:43

ՀՀ բնապահպանության նախարարությունը՝ բնապահպանական նորմերի խախտման դեպքերի քննության արդյունքում կայացրել է 4.9մլն.դր. ընդհանուր գումարի վարչական տուգանքի 65 որոշում և հաշվարկվել է 6.02մլն.դր ընդհանուր գումարի շրջակա միջավայրին հասցված վնաս

ՀՀ բնապահպանության նախարարության՝ 29.07–02.08.2014թթ.. ժամանակահատվածում իրականացրած միջոցառումների և Բնապահպանական պետական տեսչության վարույթին հանձնված գործերի քննության արդյունքում կայացվել է 4.9մլն.դր. ընդհանուր գումարի վարչական տուգանքի 65 որոշում և հաշվարկվել է 6.02մլն.դր ընդհանուր գումարի շրջակա միջավայրին հասցված վնաս:

Մասնավորապես` Տավուշի տարածքային բաժնի վարույթին հանձնված ապօրինի ծառահատումների 12 գործերի քննության արդյունքում 12 ֆիզիկական անձի նկատմամբ կայացվել է 600.0հազ.դր ընդհանուր գումարի վարչական տուգանքի 12 որոշում:
Լոռու տարածքային բաժնի վարույթին հանձնված ապօրինի ծառահատումների 19 գործերի քննության արդյունքում 18 ֆիզիկական անձանց նկատմամբ կայացվել է 900.0հազ.դր ընդհանուր գումարի վարչական տուգանքի 18 որոշում և հաշվարկվել է 4275.6հազ.դր գումարի շրջակա միջավայրին հասցված վնաս:

Գեղարքունիքի տարածքային բաժնի կողմից երկու տնտեսվարողների մոտ իրականացված ստուգումների արդյունքում հայտնաբերված մթնոլորտային օդի պահպանության նորմերի խախտումների համար կայացվել է 200.0հազ.դր ընդհանուր գումարի վարչական տուգանքի երկու որոշում և հաշվարկվել է 200.0հազ.դր գումարի շրջակա միջավայրին հասցված վնաս:

Արմավիրի տարածքային բաժնի կողմից երկու տնտեսվարողների մոտ իրականացված ստուգումների արդյունքում հայտնաբերված նույնատիպ խախտումների համար կայացվել է 200.0հազ.դր ընդհանուր գումարի վարչական տուգանքի որոշումներ, իսկ Տավուշի տարածքային բաժնի կողմից տնտեսվարողի մոտ իրականացված ստուգման արդյունքում հայտնաբերված խախտումների համար կայացվել է 100.0հազ.դր գումարի վարչական տուգանքի որոշում և հաշվարկվել է 73.1.0հազ.դր գումարի շրջակա միջավայրին հասցված վնաս:

Երևանի տարածքային բաժնի կողմից տնտեսվարողի մոտ իրականացված ստուգման արդյունքում հայտնաբերված մթնոլորտային օդի պահպանության նորմերի խախտումների համար կայացվել է 100.0.0հազ.դր գումարի վարչական տուգանքի որոշում:
Շիրակի տարածքային բաժնի կողմից մեքենայով առանց անթափանց ծածկոցի հանքանյութի տեղափոխման համար ֆիզիկական անձի նկատմամբ կայացվել է 50.0հազ.դր. գումարի վարչական տուգանքի որոշում և հաշվարկվել է 60.0հազ.դր գումարի շրջակա միջավայրին հասցված վնաս:

Կենսապաշարների, հողերի, թափոնների, վտանգավոր նյութերի վերահսկողության բաժնի աշխատակիցների կողմից շրջայցերի ընթացքում հայտնաբերած հողերի պահպանության նորմերի խախտման համար կայացվել է 50.0հազ.դր գումարի վարչական տուգանքի որոշում և հաշվարկվել է 20.0 հազ.դր գումարի շրջակա միջավայրին հասցված վնաս:
Ընդերքի բնապահպանական վերահսկողության բաժնի կողմից տնտեսվարողի մոտ իրականացված ստուգման արդյունքում հայտնաբերված խախտումների համար կայացվել է 150.0հազ.դր գումարի վարչական տուգանքի որոշում և հաշվարկվել է 750.46հազ.դր գումարի շրջակա միջավայրին հասցված վնաս:

Տավուշի տարածքային բաժնի կողմից երկու տնտեսվարողների մոտ իրականացված ստուգումների արդյունքում հայտնաբերված ջրի պահպանության նորմերի խախտումների համար կայացվել է 600.0հազ.դր ընդհանուր գումարի վարչական տուգանքի որոշումներ և հաշվարկվել է 107.57հազ.դր ընդհանուր գումարի շրջակա միջավայրին հասցված վնաս:
Կենսապաշարների, հողերի, թափոնների, վտանգավոր նյութերի վերահսկողության բաժնի աշխատակիցների կողմից շրջայցերի ընթացքում հայտնաբերած թափոնների ոչ ճիշտ տեղադրման համար ֆիզիկական անձի նկատմամբ կայացվել է 50.0հազ.դր գումարի վարչական տուգանքի որոշում:

Գեղարքունիքի տարածքային բաժնի կողմից 1 տնտեսվարողի մոտ իրականացված ստուգումների արդյունքում հայտնաբերված շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննության պահանջների խախտումների համար կայացվել է 100.0հազ.դր գումարի վարչական տուգանքի որոշում:

Տավուշի տարածքային բաժնի վարույթին հանձնված փայտանյութի ապօրինի տեղափոխման չորս և բաժնի աշխատակիցների կողմից հայտնաբերված նմանատիպ խախտման յոթ դեպքերի գործերի քննության արդյունքում 11 ֆիզիկական անձանց նկատմամբ կայացվել է 1.1մլն.դր ընդհանուր գումարի վարչական տուգանքի 11 որոշում: Հաշվարկվել է 198.2հազ.դր ընդհանուր գումարի շրջակա միջավայրին հասցված վնաս:
Արագածոտնի տարածքային բաժնի կողմից հայտնաբերված փայտանյութի ապօրինի տեղափոխման համար ֆիզիկական անձի նկատմամբ կայացվել է 100.0հազ.դր գումարի վարչական տուգանքի որոշում և հաշվարկվել է 30.0 հազ.դր գումարի շրջակա միջավայրին հասցված վնաս:

Կենսապաշարների, հողերի, թափոնների, վտանգավոր նյութերի վերահսկողության բաժնի աշխատակիցների կողմից շրջայցերի ընթացքում հայտնաբերած խախտման համար կայացվել է 100.0հազ.դր գումարի վարչական տուգանքի որոշում և հաշվարկվել է 120.0 հազ.դր գումարի շրջակա միջավայրին հասցված վնաս:

Կոտայքի տարածքային բաժնի կողմից հայտնաբերված փայտանյութի ապօրինի տեղափոխման ֆիզիկական անձի նկատմամբ կայացվել է 100.0հազ.դր գումարի վարչական տուգանքի որոշում և հաշվարկվել է 180.0 հազ.դր գումարի շրջակա միջավայրին հասցված վնաս:

Գեղարքունիքի տարածքային բաժնի և «Սևան ԱՊ» ՊՈԱԿ-ի աշխատակիցների համատեղ շրջայցերի ընթացքում առգրավվել է տիրազուրկ 12.0կգ «կարաս» տեսակի ձուկ, ինչը սահմանված կարգով հանձնվել է «Սևանի հոգեբուժական հիվանդանոց» ՓԲԸ և 12.հատ ձկնորսական ցանց, իսկ առգրավված տիրազուրկ 7.5կգ կենդանի խեցգետինը սահմանված կարգով բաց է թողնվել Սևանա լիճ:

Շիրակի տարածքային բաժնի աշխատակիցների շրջայցերի ընթացքում հայտնաբերված խեցգետնի ապօրինի որսի համար 1 ֆիզիկական անձի նկատմամբ կայացվել է 50.0հազ.դր գումարի վարչական տուգանքի որոշում: Առգրավվել է երեք խեցգետնաորսիչ: Առգրավված 2.0կգ կենդանի խեցգետինը սահմանված կարգով բաց է թողնվել ջրամբար:
Բնապահպանական և բնօգտագործման վճարի հաշվետվությունները սահմանված ժամկետում չներկայացնելու համար Արմավիրի ու Արարատի տարածքային բաժինների կողմից մեկական, Վայոց Զորի տարածքային բաժնի կողմից երկու և Երևանի տարածքային բաժնի կողմից երեք տնտեսվարողի նկատմամբ կայացվել է գումարային հաշվով 350.0հազ.դրամի վարչական տուգանքի որոշումներ:

Ընդհանուր առմամբ ՀՀ բնապահպանության նախարարության կիրառած պատժամիջոցներից պետական բյուջե հաշվետու ժամանակահատվածում մուտք է եղել 1.61 մլն.դր. գումար:

 Բնապահպանության նախարարության մամուլի հաղորդագրություն

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031