Լրահոս
Օրվա լրահոսը

«Գիտությամբ զբաղվելը ֆինանսի համար վնասակար է դառնում»

Օգոստոս 07,2014 15:09

«Այս օրենքը բազմաթիվ խնդիրներ է ստեղծել կրթության ոլորտում աշխատողների համար»,- այսօր՝ օգոստոսի 7-ին, «Ուրբաթ» մամլո ակումբում լրագրողների հետ հանդիպման ընթացքում, անդրադառնալով պարտադիր կուտակային կենսաթոշակին, հայտարարեց «Դեմ եմ» քաղաքացիական նախաձեռնության անդամ Դավիթ Մանուկյանը:

Նա նշեց, որ օրենքն անդրադարձել է «Դեմ եմ» նախաձեռնության անդամներ, Գիտությունների ազգային ակադեմիայի գիտաշխատողներ Գրիգոր Պետրոսյանի, Տիգրան Գրիգորյանի եւ Երեւանի պետական համալսարանի դասախոս Սոնա Գրիգորյանի վրա, վերջիններս էլ դուրս են եկել աշխատանքից:

Գրիգոր Պետրոսյանը նկատեց, որ օրենքն ասում է, որ ամսական վճարը չի կարող գերազանցել 5-10 տոկոսը եւ բազան նշում է մասնակցի համախառն եկամուտը, իսկ համախառն եկամուտը, եկամուտային հարկի մասին օրենքում նշված է, որպես եկամուտների հանրագումար՝ անկախ աղբյուրից.

«Այսինքն՝ եթե դու ինչ-որ մի տեղ մասնակից ես դառնում կենսաթոշակային օրենքին, պետք է անկախ ամեն ինչից մուծումներ անես: Եվ արդյունքում, ինչպես մենք բազմիցս զգուշացրել էինք, պետական սեկտորի աշխատակիցները կցանկանան հեռանալ, որովհետեւ պետական սեկտորում մուծումներ պետք է անեն, բացի դրանից, շատ մասնակիցներ, որոնք մինչեւ այդ համատեղությամբ էին աշխատում թե՛ պետական սեկտորում, թե՛ մասնավորում, այժմ ստիպված կլինեն իրենց հիմնական աշխատանքից մուծումներ անել»:

Նա խոստովանեց, որ ինքն էլ էր համատեղում պետական եւ մասնավոր սեկտորները, եւ բացի իր հիմնական աշխատանքից, նա կես դրույքով աշխատում էր Գիտությունների ազգային ակադեմիայում՝ որպես գիտաշխատող: Բայց ստեղծված իրավիճակում նա եւ մի շարք այլ գիտաշխատողներ որոշել են դուրս գալ աշխատանքից.

«Արդեն գիտությամբ զբաղվելը դառնում է ոչ եկամտաբեր, այլ արդեն ֆինանսին էր վնասում»:

Ամի ՉԻՉԱԿՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031