Լրահոս
Տատիս բաժակը
Օրվա լրահոսը

Պետական միջոցներից 230 մլն դրամ վատնած Հակոբ Բեգլարյանը` քաղաքաշինության փոխնախարար

Օգոստոս 08,2014 17:30

Տրանսպորտի եւ կապի նախարար Գագիկ Բեգլարյանի եղբայրը` Հակոբ Բեգլարյանն այսօր, վարչապետ Հովիկ Աբրահամյանի որոշմամբ, նշանակվել է ՀՀ քաղաքաշինության նախարարի տեղակալ` այդ պաշտոնում փոխարինելով Ալեքսանդր Կարապետյանին:

Ա. Կարապետյանը «Ազգային միաբանություն» կուսակցության առաջնորդ Արտաշես Գեղամյանի տեղակալն էր:

Վարչապետի որոշման մասին լուրը տեղադրված է նաեւ ՀՀ կառավարության կայքէջում:

Ոչ վաղ անցյալում Հակոբ Բեգլարյանը զբաղեցրել է Պետական գնումների գործակալության պետի պաշտոնը, որից սակայն, ազատվել էր` պետական միջոցները վատնելու համար: Վերահսկիչ պալատը Պետգնումների ոլորտում 2007-08 թթ-ին կատարած ուսումնասիրությունների արդյունքում պարզել էր, որ Հակոբ Բեգլարյանը 230 մլն դրամ «քամուն է տվել»:

Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (4)

Պատասխանել

  1. dyadyur says:

    Դեեե,եթե այդ պատասխանատու պաշտոնը վստահել են,ուրեմն մարդը երևի արդեն զղջացել է ու երդվել է պապայի արևով,որ ասուհետ մաքուր ու ազնիվ կաշխատի:Երկրի Նախագահի լեքսիկոնով ասած`,,Վստահ ենք,,,որ Գագոն չի թողնի,որ Հակոբը ,,Գողնա,,:

  2. Արսեն says:

    դեմքից երեւում է․ ինտելեկտուալ եւ կիրթ անձնավորություն է

    • Կարեն Սաղաթելյան says:

      Այսինքն լիովին համապատասխանում է կառավարության ինտելեկտուալ մակարդակին: Առաջ, դեպի ապահով Հայաստան:

  3. Աբո says:

    Հակոբ Բեգլարյանը 230 մլն դրամ «քամուն է տվել»:Ճիշտ է՝ էս վերջերս Երևանոմ այնպիսի հզոր քամիներ էին,որ մարդկաց ձեռից 230 մլն ինչ է՞ որ չտանի: 🙂

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031