Լրահոս
Օրվա լրահոսը

«Պուտինի համար Սարգսյան-Ալիեւ հանդիպումը շատ կարեւոր է». Խոսրով Հարությունյան

Օգոստոս 08,2014 20:34

Ասում են, որ Սերժ Սարգսյանը Ալիեւի հետ հանդիպումից կգա պատերազմի բոթով: Դուք նման սպասելիքներ ունե՞ք: Aravot.am-ի այս հարցին այսօր ՀՀԿ խմբակցության պատգամավոր Խոսրով Հարությունյանը պատասխանեց. «Ոչ, չեմ կարծում: Որքան էլ Ալիեւը փորձում է հոխորտալ, պատերազմը ոչ մեկին ձեռնտու չէ՝ թե՛ տարածաշրջանի ժողովուրդներին, այդ թվում նաեւ Ադրբեջանին, հենց բուն Ալիեւին եւ,ընդհանուր առմամբ,խոշոր խաղացողներին: Եթե հաշվի առնենք մի կողմից  Սիրիայում ստեղծված լարված իրավիճակը, Ուկրաինա, որտեղ դրությունը պայթյունավտանգ է  կարծես եւ եթե դրան ավելացնենք եւս մի լարված իրավիճակ, այն էլ՝ Իրանի սահմանին՝ հնարավոր չէ: Ինչ-ինչ, գոնե ՀՀ նախագահը շատ հստակ, աներկբա պատասխանել է, որ մենք պատերազմից չենք վախենում, բայց մենք չենք ուզում պատերազմով խնդիրը լուծել: Մենք գիտակցում ենք ռազմական գործողություններով կոնֆլիկտի կարգավորման բոլոր հետեւանքները: Հայաստանը որեւէ պարագայում ինքը չի նախաձեռնի նման քայլեր: Ես խորապես համոզված եմ, որ ՀՀ  նախագահի նման դիրքորոշումը միջազգային հանրության եւ հիմնական խաղացողների կողմից մեծ ըմբռնումով է ընկալվում: Երկրորդը՝ սա հեռանկար ունեցող տարածաշրջանային լիդերի վարքագիծ է: ՀՀ նախագահը առավելագույնս իր  ջանքերը կներդնի, կգումարի միջազգային հանրության ջանքերին, ՌԴ նախագահի ջանքերին, որպեսզի, այդուհանդերձ, սահմանին լարվածությունը էապես մեղմվի եւ թուլանա: Որքանով դա նրան կհաջողվի՝ դժվար է ասել»:

Ըստ պարոն Հարությունյանի, Ռուսաստանը, ստանձնելով նախագահների նման հանդիպում կազմակերպելու նախաձեռնությունը, կնպաստի նրան, որ միջազգային հանրությունը  կճանաչի ՌԴ-ի ռազմավարական հետաքրքրությունը տարածաշրջանում: Կովկասը ՌԴ-ի համար կարեւորագույն ռեգիոն է, հետեւաբար ենթադրվում է, որ ՌԴ-ն պետք է ունակ լինի այդ ռեգիոնում լարվածությունը մեղմել: ՌԴ նախագահի համար այս հանդիպումը, կարծում եմ, շատ կարեւոր է: Եթե դրան ավելացնենք նաեւ նրա միջազգային հեղինակության հետ կապված պրոբլեմները՝ ուկրաինական խնդրի պատճառով, կարծում եմ, այս հանդիպման արդյունքները շատ էական են ոչ միայն Հայաստանի, ոչ միայն ԼՂՀ-ի, ոչ միայն Ադրբեջանի, այլ նախեւառաջ, միգուցե առավել ՌԴ-ի համար»:

 

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (3)

Պատասխանել

  1. david says:

    Վայ բարով եկար, դու բարու գուշակ,
    Ֆաշիզմը պիտի մնա որի* տակ,
    Թե պատերազմն է դատավոր ու տեր,,
    Ով պիտի կապի նրա ոտ ու ձեռ:
    Պարսիկն այս հողում անցավ իր չափը,
    Ֆաշիզմ մուտանտը կմտնի ծակը:

  2. karen says:

    Ախր շատ հանճարեղ մտքեր ես ասում….

  3. մոսո says:

    Դե, հանդիպումն էլ հենց Պուտինի համար է, որ ցույց տա թե ով է «մուզիկա» պատվիրողը:
    Բայց այստեղ մի նրբություն կա! Երեւում է պարզ, որ ընդգծված սիրաշահություն է կատարվում ազերի հանդեպ, բոլոր կողմերից՝ ռսների, ղազախների եւ Լուկաշի, եւ հակառակը հայերի նկատմամբ: Նպատակը պարզ է, որպեսզի կալմեջ անեն ու ТС – ի մեջ քաշեն սրանց: Բայց ալին գլխի է ու չի ուզում իր բարիքները կիսել: Եւ այստեղ էլ հայերը որոշում են համբերատար պաշտպանությունից անցնել գործուն հակա միջոցների, ու թեթեւ նոկդաունի են ենթարկում իրենց! Հիմա կանչել է որ ինչ ասի Պ-ն Ա-ին? Իհարկե, պիտի ասի՝ դե ալի ջան ինքդ ես տեսնում թե ինչ դուրս կգա հակառակ դեպքում, բա որ մենք էլ մի պստիկ օգնենք դրանց, ինչը որ պարտավոր ենք անելու: Դե գնա լավ մտածիր ու որոշիր անելիքդ!
    Իսկ թե այդ խաղից մեզ ինչ կհասնի – դժվարանում եմ ասել!

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031