Լրահոս
Օրվա լրահոսը

40.000 դոլարին համարժեք դրամ և 1.000.000 դրամ արժողությամբ ոսկյա զարդեր գողացողին հայտնաբերեցին

Օգոստոս 11,2014 12:44

Ոստիկանության պաշտոնական կայքէջի տեղեկացմամբ՝ օգոստոսի 10-ին, ժամը 13.00-ին, 1950 թ. ծնված Սամվել Վ.-ն ոստիկանության Բյուրեղավանի բաժանմունքում հաղորդում է տվել, որ բաց դռնից մտնելով իրեն պատկանող Արզնի գյուղի 12-րդ փողոցի թիվ 28 տուն` միջանցքից գողացել են պայուսակ, որի մեջ եղել է 40.000 դոլարին համարժեք դրամ և ոսկյա զարդեր` 1.000.000 դրամ արժողությամբ:

Բյուրեղավանի բաժանմունքի ծառայողների օպերատիվ-հետախուզական և բացատրական աշխատանքների շնորհիվ, նույն օրը, ժամը 17.30-ին, բաժանմունք է ներկայացել 1994 թ. ծնված Վիկտոր Ի.-ն և խոստովանական ցուցմունք տվել, որ նշված գողությունը կատարել է ինքը:

Գողոնը մասամբ առգրավված է:

Նախապատրաստված նյութերն ուղարկվել են ոստիկանության քննչական բաժանմունք:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031