Լրահոս
Օրվա լրահոսը

Եզդիների բաց նամակը Էդվարդ Նալբանդյանին և Զոհրապ Մնացականյանին

Օգոստոս 13,2014 11:11

ՀՀ Արտաքին գործերի նախարար՝ Էդվարդ Նալբանդյանին
ՄԱԿ-ում ՀՀ մշտական ներկայացուցչության դեսպան՝ Զոհրապ Մնացականյանին

Բաց նամակ

Հարգելի պարոնայք Նալբանդյան և Մնացականյան,

Իրաքում ծայրահեղ իսլամիստական և ահաբեկչական խմբավորումների գործողությունների արդյունքում ստեղծվել է մարդկային աղետի իրավիճակ, որի զոհերի և տուժածների մեծ մասը իրաքաբնակ էթնիկ և կրոնական փոքրամասնություններն են, իսկ նրանց շարքում՝ եզդիները: Համաձայն ՄԱԿ-ի հուլիսի 9-ի տեղեկատվության, ավելի քան 850,000 մարդ է Իրաքում տեղահանվել վերջին մեկ ամսվա ընթացքում, որոնցից 200,000ը՝ միայն վերջին մեկ շաբաթում: Հենց հիմա Իրաքի հյուսիսում՝ Սինջար լեռան վրա փաստացի շրջափակման մեջ են գտնվում ավելի քան 20,000 եզդիներ, որոնք չունենալով սնունդ և խմելու ջուր, մահվան եզրին են:

Տեղահանումներն ընթանում են սպանդով և մարդկության դեմ բազմատեսակ հանցանքներով՝ կանանց առևանգում և վաճառք ստրուկների շուկաներում, բռնաբարություններ, երեխաների զանգվածային ջարդ և այլն: Իրաքում իրավիճակն օրհասական է և պահանջում է միջազգային հանրության կողմից ոչ միայն մարդասիրական պարենային և առողջապահական օգնություն, այլև մարդասիրական ռազմական միջամտություն: Որպես ռազմական միջամտության լիազորություն տվող կառույց՝ ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը կարող է լիազորել խաղաղարար զորքերի մուտքն Իրաք՝ փաստացի ցեղասպանությունը կասեցնելու նպատակով:

Որպես ցեղասպանության արհավիրքը սեփական ժողովրդի մաշկի վրա կրող պետության ներկայացուցիչ, ինչպես նաև եզդի փոքրամասնություն ունեցող պետության ներկայացուցիչ, և որպես միջազգային հանրության պատասխանատու անդամ, խնդրում ենք, որ՝ Հայաստանը ՄԱԿԻ Գլխավոր Ասամբլեայում բարձրաձայնի Իրաքում տեղի ունեցող իրադարձությունների մասին, ինչպես նաև հորդորի Անվտանգության խորհրդի անդամ պետություններին՝ ընդունել մարդասիրական ռազմական միջամտություն լիազորելու բանաձև:

«Սինջար եզդիների ազգային միավորում» հասարակական կազմակերպություն
«Եզդիների ազգային կոմիտե» հասարակական կազմակերպություն
«Եզդիների ազգային միություն» հասարակական կազմակերպություն
«Միդիա-Շանգալ եզդիների ազգային միավորում» հասարակական կազմակերպություն

Քաղաքացիներ՝

Արտակ Համբարձումյան
Արման Յարալյան
Աննա Շահնազարյան
Գայանե Մելքոմ-Մելքոմյան
Մհեր Արշակյան
Տիրայր Մուրադյան
Մամե Ամիրյան
Խանե Մահմուդյան
Համլետ Սմոյան
Արթուր Կասիև
Արթուր Աթաշով
Լենա Օսեյան
Ռուբեն Մեհրաբյան
Կամո Դավթյան
Զառա Հովհաննիսյան
Սարգիս Հովսեփյան
Վահագն Շահնազարյան
Աղասի Ենոքյան
Զարուհի Մուրադյան
Արթուր Ղազարյան
Քրիստինե Նաբոյան
Իսկանդար Աբասյան
Զուզան Մամոյան
Բելլա Թամոյան
Մուրազ Թամոյան
Սլավիկ Թամոյան
Նորիկ Միդեյան
Նանա Շարոյան
Հովսեփ Խուռշուդյան
Կարեն Շիկոյան

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031