Լրահոս
Օրվա լրահոսը

«Առաջարկությունների արկղեր»-ի տվյալների ամփոփման մասին

Օգոստոս 13,2014 12:59

Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի անմիջական նախաձեռնությամբ Երևանի վարչական բոլոր շրջանների մարդաշատ վայրերում տեղադրվել են «Առաջարկությունների արկղեր»: Դրանք հնարավորություն են տալիս երևանցիներին մայրաքաղաքի զարգացման, բարեկարգման վերաբերյալ իրենց առաջարկներն ուղղել քաղաքապետարանին։ Այդ առաջարկներից շատերը, թեև ընդգրկվել են քաղաքապետարանի 2014 թվականի ծրագրերում, այդուհանդերձ, առանձին դեպքերում, օրինակ, բակերի բարեկարգման մասով, կյանքի են կոչվում` հաշվի առնելով առաջարկներում նշված բաղադրիչները:

Արդեն ամփոփվել և պատասխանատու ստորաբաժանումներին են հասցեագրվել հուլիս ամսվա և օգոստոսի առաջին տասնօրյակին ստացված առաջարկները, որոնք, չնայած տարվա ոչ այնքան աշխույժ ժամանակահատվածին, դարձյալ քիչ չեն եղել: Առաջարկների գերակշիռ մասը վերաբերել է մայրաքաղաքում կանաչ գոտիների ընդլայնմանը, այգիների ու պուրակների ստեղծմանը, ինչպես նաև նոր հեծանվուղիների կառուցմանը:

Ըստ այդմ, 2013 թվականից Երևանում հեծանվային մշակույթի տարածման միջոցառումների համատեքստում, այժմ ավարտական փուլում է Մաշտոցի պողոտայից մինչև Էրեբունի արգելոց-թանգարան ձգվող հեծանվուղու կահավորման և տեխնիկական զինման գործընթացը: Հեծանվուղին լավ նվեր կլինի հեծանվորդների համար և կներառի նաև Երևանի փողոցներով երթևեկելու ճամփորդական բաղադրիչը: Ինչ վերաբերում է մայրաքաղաքի կանաչ գոտիների ընդլայնմանը, ապա այս ուղղությամբ Երևանի քաղաքապետարանում մշակվել է ծրագրային փաթեթ, որը մինչև տարեվերջ կյանքի կկոչվի:

Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031