Լրահոս
Տատիս բաժակը
Օրվա լրահոսը

Քաղաքապետ Տարոն Մարգարյանը ներկա է գտնվել «Գթության խոհանոցի» 23-րդ տարեշրջանի բացմանը

Նոյեմբեր 01,2016 16:53

Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը ներկա է գտնվել Գերմանական կարմիր խաչ կազմակերպության հովանու ներքո Բադեն Վյուրտեմբերգի երկրամասային կազմակերպության աջակցությամբ Երևանի Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանում գործող «Գթության խոհանոցի» 23-րդ տարեշրջանի բացմանը:

Սոցիալական կարևոր նշանակություն ունեցող այս ծրագրից օգտվում են Քանաքեռ-Զեյթուն, Էրեբունի, Կենտրոն վարչական շրջանների և հարակից վայրերի սոցիալապես անապահով շուրջ 450 տարեց շահառուներ: Էրեբունի և Կենտրոն վարչական շրջանների 130 շահառուի սպասարկումն իրականացվում է վարչական շրջանների կողմից անվճար հատկացված արտագնա սպասարկման կետերում:

Հարկ է նշել, որ արդեն 23 տարի գործող ծրագիրը չորրորդ տարին անընդմեջ համաֆինանսավորվում է Երևանի քաղաքապետարանի կողմից: Այս տարի, ի դեպ, Երևանի քաղաքապետարանն իր վրա է վերցրել ծրագրի ծախսերի շուրջ 50 տոկոսը:
Բարեգործական ծրագրով նախատեսված օրական մեկ անգամ տաք սնունդից բացի շահառուներն օգտվում են նաև «Հուսո տուն» կենտրոնի ներքո գործող սոցիալական այլ ծառայություններից: Կարիքավորներին ցուցաբերվող սոցիալական օժանդակության տարեցտարի ընդլայնվող ծառայությունների ոլորտը ներառում է տարբեր տարիքային և ռիսկային խմբերի շահառուներ: Հարկ է նշել, որ «Գթության խոհանոց» ծրագրով մայրաքաղաքում իրականացվում են նաև «Մանկական սնունդ» և «Տնային խնամք» ենթածրագրերը:

«Տնային խնամք» ենթածրագրում ընդգրկված են Քանաքեռ-Զեյթուն, Կենտրոն, Արաբկիր և Աջափնյակ վարչական շրջանների միայնակ տարեցներ, ովքեր ի վիճակի չեն ինքնուրույնաբար հոգալու իրենց առօրյա հոգսերը: Ծրագրի շրջանակում կամավորներն անհրաժեշտ սոցիալական և հոգեբանական օգնություն են ցուցաբերում շահառուներին, իսկ «Գթության խոհանոցի» գործելու ամիսներին` տաք կերակուր հասցնում նրանց: «Մանկական սնունդ» ենթածրագրի շրջանակում էլ հատուկ կարիքներով երեխաների հոգսերով զբաղվող մի շարք համայնքային և ոչ պետական կառույցներ ֆինանսական օժանդակություն են ստանում՝ երեխաների սնունդը հոգալու համար:
Այցի ժամանակ Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը նաև զրուցել է շահառուների հետ, լսել ծրագրի ընթացքի վերաբերյալ նրանց կարծիքները:

 

Երևանի քաղաքապետարանի մամլո հաղորդագրություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930