Լրահոս
Օրվա լրահոսը

Տեր Վահրամ. «Ադրբեջանի հոգևոր առաջնորդի նամակը կրկնում է ադրբեջանական քարոզչության հիմնական թեզերը»

Օգոստոս 15,2014 16:03

Aravot.am-ը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի տեղեկատվական համակարգի ղեկավար տեր Վահրամ քահանա Մելիքյանից հետաքրքրվեց՝ իրականությանը համապատասխանո՞ւմ է այն լուրը, որ Վեհափառ հայրապետի նամակին ի պատասխան՝ նամակ է ստացվել Ադրբեջանի հոգևոր առաջնորդից: «Այո, հաստատում ենք, որ օրեր առաջ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ստացվել է Ամենայն Հայոց Կաթողիկոսի նամակին ի պատասխան՝ Վեհափառին առաքված Ադրբեջանի հոգևոր առաջնորդ, Կովկասի մահմեդականների վարչության նախագահ շեյխ ուլ իսլամ Ալլահշուքյուր Փաշա-զադեի նամակը:

Ցավալի է, որ հոգևոր առաջնորդի նամակն ամբողջապես կրկնում է ղարաբաղյան հիմնախնդրի վերաբերյալ ադրբեջանական քարոզչության հիմնական թեզերը: Մյուս կողմից, հասկանալի է, որ նման ավտորիտար հասարակության մեջ, որտեղ նաև պետական մակարդակով հակահայկական թշնամանք է հրահրվում, նա այլ տեսակետ չէր էլ կարող արտահայտել և բարձրաձայնել ճշմարտությունը»,-պատասխանեց Ամենայն Հայոց Կաթողիկոսի մամլո խոսնակը:

Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031