Լրահոս
Օրվա լրահոսը

Սահմանվել է ուսման վճարի մասնակի փոխհատուցում տրամադրելու միջին որակական գնահատականի նվազագույն շեմը

Օգոստոս 23,2014 12:47

Կրթության նախարարության պաշտոնական կայքէջը տեղեկացնում է, որ ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանի հրամանով սահմանվել է պետության կողմից ուսանողական նպաստի ձևով ուսման վճարի մասնակի փոխհատուցում տրամադրելու նպատակով բարձրագույն ուսումնական հաստատություններում ուսումնառող ուսանողների միջին որակական գնահատականի նվազագույն շեմը.

1)բակալավրի կրթական ծրագրի համար` 75% /ՄՈԳ/,

2)մագիստրոսի կրթական ծրագրի համար` 80% /ՄՈԳ/:

Նախարարի նույն հրամանով Բարձրագույն ուսումնական հաստատությունների ղեկավարներին հանձնարարվել է մինչև սույն թվականի սեպտեմբերի 17-ը ՀՀ կրթության և գիտության նախարարություն ներկայացնել պետության կողմից ուսանողական նպաստի ձևով ուսման վճարի մասնակի փոխհատուցման նպատակով` ուսանողի միջին որակական գնահատականի նվազագույն շեմը հաղթահարած և ընտանիքների անապահովության գնահատման համակարգում հաշվառված` Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից սահմանված անապահովության սահմանային միավորից բարձր միավորներ ունեցող ուսանողների անվանացանկը:

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031