Լրահոս
Օրվա լրահոսը

Հայաստանի ազգային հավաքական են հրավիրվել ևս 9 ֆուտբոլիստներ. ՀՖՖ

Օգոստոս 25,2014 17:35

Ինչպես արդեն տեղեկացրել էինք, օգոստոսի 15-ին Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Բեռնար Շալանդը՝ Լատվիայի և Դանիայի հավաքականների հետ կայանալիք հանդիպումների համար, հրավեր էր ուղարկել Հայաստանի ազգային հավաքականի թեկնածու այն ֆուտբոլիստներին, ովքեր հանդես են գալիս արտերկրում: Ինչպես տեղեկացնում է ՀՖՖ հավաքական թիմերի բաժինը, այսօր Բեռնար Շալանդը հավաքին է հրավիրել արտերկրում հանդես եկող ևս երեք ֆուտբոլիստներ, ինչպես նաև Հայաստանի առաջնությունում հանդես եկող հետևյալ ֆուտբոլիստներին.

Հովհաննես Համբարձումյան, «Վարդար», ՆՀՀ Մակեդոնիա
Լևոն Հայրապետյան, «Պրիբրամ», Չեխիա
Արտակ Դաշյան, «Վարդար», ՆՀՀ Մակեդոնիա
Գևորգ Կասպարով, «Միկա»
Արսեն Բեգլարյան, «Ուլիս»
Վարազդատ Հարոյան, «Փյունիկ»
Տարոն Ոսկանյան, «Փյունիկ»
Ռումյան Հովսեփյան, «Բանանց»
Կամո Հովհաննիսյան, «Փյունիկ»

Ինչպես ՀՖՖ պաշտոնական կայքին տեղեկացրեց Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Բեռնար Շալանդը հնարավոր է, որ ևս մեկ ֆուտբոլիստ հրավիրվի հավաքական:

Մոսկվայի «Սպարտակում» հանդես եկող Յուրա Մովսիսյանը և Արաս Օզբիլիսը չեն ընդգրկվել մարզական հավաքին մասնակցող ֆուտբոլիստների թվում վնասվածքների պատճառով: Յուրա Մովսիսյանը մարզվում է անհատական ծրագրով, իսկ Օզբիլիսը բուժման ընթացքի մեջ է:

Լատվիայի և Դանիայի հավաքականների հետ հանդիպումներին նախապատրաստվելու նպատակով նախատեսված մարզական հավաքի ծրագիրը կհրապարակվի ավելի ուշ:

Հայաստանի ազգային հավաքականը սեպտեմբերի 3-ին կանցկացնի ընկերական հանդիպում Լատվիայի ընտրանու հետ, իսկ սեպտեմբերի 7-ին Կոպենհագենում կհանդիպի Դանիայի հավաքականին ԵՎՐՈ-2016 մրցաշարի ընտրական փուլի շրջանակներում:

ՀՖՖ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031