Լրահոս
Օրվա լրահոսը

«Էրդողանին Հայաստան հրավիրելը արդարացված է». Շարմազանով

Օգոստոս 29,2014 20:25 Share
Աջակցեք aravot.am-ին

ՀՀԿ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը համոզված է, որ ցեղասպանության 100-րդ տարելիցին ընդառաջ Թուրքիայի նախագահին Հայաստան հրավիրելու քայլը արդարացված է:

«Առաջինը՝ հրավեր ուղարկելով Հայաստանը  ևս մեկ անգամ վերահաստատում է, որ հայոց ցեղասպանության դատապարտման կողմնակից է: Հրավեր ուղարկելով՝ Հայաստանը ցույց  է տալիս, որ  ակնկալում է միջազգային հանրության նաև Թուրքիայի առերեսումը պատմության հետ: Եթե Էրդողանը  գա Հայաստան, ապա դա կնշանակի,  որ Թուրքիայի վերնախավը ընդունում է  այն եղեռնագործությունը, որը եղել է և վերջ է դրվում ժխտողականության քաղաքականությանը: Եթե հրաժարվի այցելել Ծիծեռնակաբերդ, սա ևս մեկ անգամ կամրագրի, որ շարունակում է ժխտողականության քաղաքականությունը: Այսինքն՝ մեր այս քայլն արդարացված է և ցանկացած լուծման դեպքում մենք ճիշտ դուրս կգանք»,- ՀՀԿ նիստից հետո ասաց պարոն Շարմազանովը:

 

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Մեկնաբանություններն անջատված է: