Լրահոս
Օրվա լրահոսը

Ցմահ ազատազրկվածի գործով ներկայացուցիչը ստացել է դատարանի որոշումը

Սեպտեմբեր 03,2014 15:58

Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Արմեն Բեկթաշյանի որոշումը՝ կապված ցմահ ազատազրկված Սողոմոն Քոչարյանի հետ, նրա ներկայացուցիչ Ռոբերտ Ռեւազյանը ստացել է երեկ:

Դատարանը որոշել էր. «Սողոմոն Քոչարյանի ներկայացուցիչ Ռոբերտ Ռեւազյանի բողոքը ՀՀ գլխավոր դատախազության այս տարվա մայիսի 31-ի որոշումը վերացնելու եւ նոր երեւան եկած հանգամանքով վերանայման վարույթ հարուցելուն պարտավորեցնելու մասով մերժել «որոշման բողոքարկման դատավարական ընթացակարգը չպահպանելու» պատճառաբանությամբ:

Դատարանը նաեւ որոշել էր «պարտավորեցնել վարույթն իրականացնող մարմնին վերացնել բողոքաբերի իրավունքների խախտումը»:
Դատարանի իրավական գնահատականը հետեւյալն էր.ՀՀ քրեական դատարավարության օրենսգրքի 426 .5 3-րդ մասը նախատեսում է նոր երեւան եկած հանգամանքների կապակցությամբ վարույթ հարուցելը մերժելու որոշման կարգը, համաձայն որի այն կարող էր բողոքարկվել վերադաս դատախազին:

Մինչդեռ, ըստ դատարանի, ՀՀ գլխավոր դատախազության մեղադրանքի պաշտպանության եւ դատական ակտերի բողոքարկման վարչության պետի տեղակալ Գ.Բաղդասարյանի 31.05.2014 թ.նոր երեւան եկած հանգամանքով վարույթ հարուցելը մերժելու մասին որոշման մեջ «չի պարզաբանվել այն բողոքարկելու կարգը»;
Դատարանը հղում էր արել դատախազության պատասխանին. «Հետաքննող լրագրողներ » կազմակերպության նախագահի հաղորդման հիման վրա Սողոմոն Արկադիի Քոչարյանի վերաբերյալ ՀՀ գերագույն դատարանի քրեական գործերի դատական կոլեգիայի 01.12.1995 թ.դատավճռի՝ նոր երեւան եկած հանգամանքով վերանայման վարույթ հարուցելը մերժել»:
Դատարանը հանգել էր հետեւյալին. «Որոշման բողոքարկման ընթացակարգի պարզաբանման բացակայության պայմաններում խախտվել է Սողոմոն Քոչարյանի իրավական պաշտպանության արդյունավետ միջոցի իրավունքը, ուստի այն ենթակա է վերացման»:

Ռուզան ՄԻՆԱՍՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930