Լրահոս
Օրվա լրահոսը

Սաշիկ Սարգսյան. «Կարող ա գիտեք, գալիվուդյան աստղ եմ» (Տեսանյութ)

Սեպտեմբեր 06,2014 16:40

«Ինձ հարցեր էնտեղ են տալու»,- ՀՀԿ գործադիր մարմնի նիստից հետո լրագրողներին ասաց ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը`ձեռքով ցույց տալով կառավարության նիստերի դահլիճը, որտեղ անցնելու էր ՀՀ խորհրդի նիստը: Լրագրողները նախագահին հորդորել էին մի քանի հարցերի պատասխանել: HHK

Հիշեցնենք, նախագահ Սարգսյանը գիշերն է վերադարձել ՆԱՏՕ-ի գագաթաժողովից, իսկ այսօր տեղի են ունենում ՀՀԿ ԳՄ եւ խորհրդի նիստեր, որոնց ընթացքում ենթադրվում է, որ նախագահն իր կուսակիցներին մանրամասներ է ներկայացնելու գագաթաժողովում տեղի ունեցած իրադարձություններից:HHKShmaysHhk1Shmays1
Նկատենք, որ սա առաջին դեպքն էր, որ Հայաստանը ՆԱՏՕ-ի գագաթաժողովին մասնակցում էր նախագահի մակարդակով, այն էլ աշխարհաքաղաքական նման բարդ իրավիճակում: ՀՀԿ խորհրդի նիստին մասնակցում է նաեւ նախագահի եղբայրը`Ալեքսանդր Սարգսյանը: Նրան, մեքենայից իջնելուն պես, շրջապատեցին թիկնապահները: Տեսնելով իրեն լուսանկարող լրագրողներին, Ալեքսանդր Սարգսյանը վրդովվեց. «Կարող ա գիտեք, գալիվուդյան աստղ եմ»: Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. david says:

    Հա, աստղ ես, բայց երբեմնի քաղածդ մոշի գույնի աստղ չես, այլ ղարա:

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930