Լրահոս
Օրվա լրահոսը

Աստղիկ Խաչատրյան. «Հայոց բանակը՝ վստահության առումով թիվ մեկն է»

Սեպտեմբեր 06,2014 17:36

«Համազգային  վստահություն Հայոց բանակին» դիպլոմը տրվեց հրամանատար Վահագն Ասատրյանինad

Այսօր՝ սեպտեմբերի 6-ին, «Համազգային վստահության» խորհուրդը ԵԿՄ «Նաիրի» բաժանմունքի հետ այցելեց Տավուշի մարզի զորամասերից մեկը: Այցն իրականանում էր «Համազգային վստահություն զինված ուժերին» նախագծի շրջանակներում: Այցի ընթացքում հրամանատար, գնդապետ Վահագն Ասատրյանին հանձնվեց «Համազգային  վստահություն Հայոց բանակին» դիպլոմ եւ արձանիկ: Սոցիոլոգ Ահարոն Ադիբեկյանն իր ելույթի ընթացքում նշեց, որ իրենց կատարած բոլոր հարցումներում հասարակությունն ամենաշատը վստահում է Պաշտպանության նախարարությանը.221

«Վերջին հարցումը, որ արել էինք 4400 բնակիչների շրջանում 95 համայնքում մեկ տոկոսն է, որ խնդիր է ունեցել երեխայի ծառայության հետ կապված, մնացած բոլորն են վստահում: Ըստ պետությունների գործունակության կամ հաջողության վարկանշող միջազգային կազմակերպության անհաջող երկրների շարքում Վրաստանը 55-րդն է, Ադրբեջանը 66-ը, Ռուսաստանը 80-ը, իսկ Հայաստանը 101-րդն է: Մենք շատ հեռու ենք անհաջողակ լինելուց, մենք հաջողակ երկիր ենք»: Նա նշեց, որ այդ հարցում ամենակարեւորը սահմանների պաշտպանությունն է, մեր ներքին անվտանգությունը, որը մեր բանակի ծառայության շնորհիվ է: «Ինձ մի նայե՛ք որպես սոցիոլոգի, ես մոտոհետեւակի պահեստի կապիտանն եմ, ես ծառայել եմ բանակում նավատորմի ռազմաօդային ուժերում մեխանիկ եմ եղել»,- դիմեց նա զինվորներին:222222222zinvorner

Պարոն Ադիբեկյանը հավելեց, որ ցանկություն կա, որպեսզի Պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանին տարվա մարդը ճանաչել. «Տեսնե՞նք նա կընդունի, որովհետեւ իրեն շատ համեստ է պահում, բայց իր գործն ավելի մեծ է, քան մեզ թվում է, դրսից բանակի ուժն ու կարողություններն ավելի հզոր են երեւում»:

«Համազգային վստահություն» խորհրդի նախագահ Աստղիկ Խաչատրյանը լրագրողների հետ զրույցի ընթացքում նշեց, որ վերջին ժամանակահատվածում հպարտանալու տեղիք տվեցին հայ զինվորները: Նա հավելեց, որ համաժողովրդական հարցումներ են անցկացրել, որի արդյունքում պարզվել է, որ Հայոց բանակը՝ վստահության առումով թիվ մեկն է. «Սա միայն պաշտպանվածության գրավականն է: Ես այսօր շատ տպավորված եմ. Մեր տղաներն ակտիվ են, արի են, հայրենասեր են, ես ոգեշնչված եմ դրանով: Մենք կարող ենք հույս դնել մեր տղաների վրա»:

Ամի ՉԻՉԱԿՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. david says:

    Մատաղ սիրող, մատաղ գովող գոյ:

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930