Լրահոս
Օրվա լրահոսը

Մայրաքաղաքի վարչական շրջաններում տեղադրվել է թվով 500 «Երևան» ձուլվածքով նստարան

Սեպտեմբեր 08,2014 13:06

2014թ. Երևանում նստարանների և աղբամանների տեղադրման ծրագրով պատվիրվել է ժամանակակից դիզայնով ու «Երևան» ձուլվածքով թվով 500 նստարան, հատուկ ձուլվածքով թվով 400 աղբաման և թվով 100 երկկողմանի աղբաման: Նստարանների տեղադրման գործընթացը մեկնարկել է ապրիլ-մայիս ամիսներին: Այսօրվա դրությամբ մայրաքաղաքի վարչական շրջաններում տեղադրվել է թվով 500 «Երևան» ձուլվածքով նստարան, 372 աղբաման և երկկողմանի 127 աղբաման: Զուգահեռաբար վերանորոգվել է նախորդ տարիների ընթացքում տեղադրված «Երևան» ձուլվածքով թվով 640 նստարան:
Բացի այս աշխատանքներից, ձեռք է բերվել 450 հասարակ նստարան: Սեպտեմբերի 8 -ի դրությամբ դրանցից 250-ը տրամադրվել են վարչական շրջաններին: Աշխատանքների ավարտ է սահմանված դեկտեմբերի 1-ը:

Երևանի քաղաքապետարան

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930