Լրահոս
Օրվա լրահոսը

Տիգրան Ուրիխանյան. «Էբոլայի վիրուսով վարակված մարդուն փորձում եք կիտրոնով թեյով բուժել»

Սեպտեմբեր 08,2014 18:15

«Կա մտահոգություն: Տպավորություն է, որ էբոլայի վիրուսով վարակված մարդուն փորձում եք կիտրոնով թեյով բուժել: Ցանկացած դեպքում այս որոշումները պիտի դատարանով որոշվեն»,- այսօր ԱԺ-ում այսպիսի համեմատություն արեց ԲՀԿ պատգամավոր Տիգրան Ուրիխանյանը՝ ՀՀԿ պատգամավոր Արփինե Հովհաննիսյանի ներկայացրած օրինագծի հետ կապված:

Օրինագծով առաջարկվում է փոփոխություններ կատարել  «Վարչական իրավախախտումների վերաբերյալ»  ՀՀ օրենսգրքում եւ վարորդներին իրենց տուգանքների մասին ծանուցել իր նախընտրած տարբերակով, որովհետեւ այսօր վարորդները բողոքում են, որ իրենք չեն ծանուցվել պատշաճ, տուգանքներն էլ կրկնապատկվել, եռապատկվել են:

Տիգրան Ուրիխանյանն առաջարկեց. «Ծանուցումից հետո 10-օրյա բողոքարկման ժամկետը բավարար չի լինում հասկանալու՝ որտեղից եկավ տուգանքը: Երկրորդը՝ չէ՞ որ էլեկտրոնային աշխարհը անսահմանափակ հնարավորություն է տալիս, տեղեկատվական տիրույթ սահմանեք օրենքով, որպեսզի յուրաքանչյուր տուգանված անձնավորություն բացի ծանուցման վերաբերյալ հաստատված կարգից կամ իր կողմից ընտրված ձեւերից նաեւ հնարավորություն ունենա երկար ժամանակահատվածում տեղեկատվություն ստանա՝ իր  նկատմամբ վրա հասած ճակատագրի շանթահարող պատժիչ գործողությունների վերաբերյալ, այն է՝ ոստիկանության տույժերի ու տուգանքների մասին»:

Արփինե  Հովհաննիսյանը պատասխանեց, որ «երբ էբոլայի վիրուսով հիվանդ մարդուն փորձում ես կիտրոնով թեյ տալ, ես, իհարկե, չեմ կարծում, որ դա լավ մեթոդ է, բայց քանի դեռ չես հայտնաբերել ամբողջական բուժման տարբերակը, պետք է ընդհանրապես նրան ոչ թեյ տաք, ոչ մի բան չտաք, ասեք սպասի, մինչեւ ամբողջական բժշկական մեթոդը կգտնենք, դրան հետո կանդրադառնանք. «Երբ  կարող ենք մի բանով թեթեւացնել եւ արագ արձագանքել, ես դրա կողմնակիցն եմ»:

 

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930