Լրահոս
Օրվա լրահոսը

Լեւոն Զուրաբյան. «ԲՀԿ-ն մեզ համար կասկածի տեղիք չի թողել» 

Սեպտեմբեր 12,2014 13:19

«Իշխանությունները գտնվում են մեծամասնությունն ամեն րոպե կորցնելու շեմին, և դրա պատճառով էլ գլխավոր հրամանատարը հրաման էր տվել, որ բոլորը գտնվեն իրենց խրամատներում»,- խորհրդարանական ճեպազրույցներում հայտարարեց ՀԱԿ խմբակցության ղեկավար Լեւոն Զուրաբյանը` հավելելով, որ նախորդ քառօրյաներում արձանագրած պարտությունների շարքը էապես թուլացրել է իշխանությունների դիրքերը:

Լեւոն Զուրաբյանի կարծիքով` իրավիճակը փրկելու նպատակով իշխանությունները շրջանառության մեջ դրեցին  Քառյակի պառակտման մասին լուրը, ինչին գալիս էին սահմանադրական բարեփոխումների անհրաժեշտությունն առաջ քաշելով: Բայց, Լեւոն Զուրաբյանի համոզմամբ, իշխանությունն այդտեղ էլ չհաջողեց:

Անդրադառնալով ԲՀԿ առաջնորդի վերջին հարցազրույցին՝ Լեւոն Զուրաբյանը նշեց, որ իրենց համար ամեն ինչ պարզ է. «ԲՀԿ-ն մեզ համար կասկածի տեղիք չի թողել: Իշխանափոխության գործընթաց սկսելու վճռականություն …. կարևոր հարցազրույց էր ու շեշտադրումներ կային: Մենք նոր վիճակի մեջ ենք հայտնվել, ինչպես ժողովուրդը որոշի՝ այնպես էլ կանենք՝ ասել է նա, իսկ մենք գիտենք , թե ինչպես է ժողովուրդը տրամադրված»: 

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930