Լրահոս
Օրվա լրահոսը

Ռուսաստանի դեմ պատժամիջոցների արդյունքում Հայաստանի անշարժ գույքի շուկայում գների անկում կարող է լինել

Սեպտեմբեր 12,2014 14:47

Անշարժ գույքի բորսայի տնօրեն Արտյոմ Պրիբիլսկին այսօր «Անալիտիկ» կենտրոնում անդրադառնալով անշարժ գույքի շուկայի ներկա իրավիճակին, նշեց, որ այս տարվա առաջին կիսամյակում, անցյալ տարվա առաջին կիսամյակի համեմատ, Երեւանում անշարժ գույքի շուկայում գները չեն փոխվել: Արտյոմ Պրիբիլսկու ներկայացրած տվյալների համաձայն՝ տարվա առաջին կիսամյակին, անցյալ տարվա համեմատ, շուկայում գները բարձրացել են չնչին՝ ընդամենը 0,5-ից 1 տոկոսով:

Ա. Պրիբիլսկին անշարժ գույքի շուկայում հարաբերական այս կայունությունը կապում է տնտեսության եւ արդյունաբերության քիչ զարգացվածության հետ, նաեւ արտագաղթի խնդիրների հետ. «Եթե տնտեսական աճ գրանցվեր, ապա շուկայում գները կբարձրանային: Աճող արտագաղթը նույնպես իր բացասական ազդեցությունն է թողնում անշարժ գույքի շուկայի վրա»: Բանախոսի պնդմամբ՝ հիփոթեքային շուկան որոշ չափով օգնում է, որպեսզի անշարժ գույքի շուկայում գները մնան կայուն կամ բարձրանան: Նրա խոսքով՝ վերջին տարիներին պակասել է շինարարությունը, եւ սա դրդում է նրան, որ շուկայում գներն իջնեն. «Ցանկանում են արագ վաճառել այդ բնակարանները, եւ շուկայում գների անկում է տեղի ունենում»:

Մասնագետի խոսքով՝ այս տարի գնային տատանումներ չեն լինի, սակայն հնարավոր է, որ Ուկրաինայում տեղի ունեցող իրադարձությունների եւ Ռուսաստանի դեմ արեւմուտքի կողմից կիրառած պատժամիջոցների արդյունքում Հայաստանի անշարժ գույքի շուկայում գների անկում նկատվի. «Սա հիմնականում կապված է տրանսֆերտների հետ: Մենք բավականին մեծ քանակությամբ տրանսֆերտներ ստանում ենք Ռուսաստանից, եւ եթե տրանսֆերտները պակասեն, ապա որոշ չափով կընկնեն անշարժ գույքի գները, սակայն ի՞նչ հարաբերությունով՝ դժվարանում եմ ասել»:

Ըստ բանախոսի տվյալների՝ երկրում երկրորդական շուկան ավելի մեծ է, քանի առաջնային շուկան. «Մեզ մոտ առաջնային շուկան դեր ուներ մինչեւ 2008 թվականը, սակայն ճգնաժամից հետո դրա ազդեցության տեսակարար կշիռը նվազել է, քանի որ նոր կառուցվող շենքերի ծավալներն էլ են նվազել»:

«Հայաստանում անշարժ գույքի ոլորտում ճգնաժամը չի վերացել»,- ասաց Պրբիլսկին: Սա պայմանավորում է նրանով, որ չկա գնային աճ. «Մենք նաեւ նոր շինարարության աճ չունենք: Եթե լինի գնային աճ, ապա արդյունաբերության հարակից ճյուղերում նույնպես զարգացում կարձանագրվի: Գների բարձրացումը կբերի նաեւ արտագաղթի նվազման»:

Էլյա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930