Լրահոս
Օրվա լրահոսը

Կայացավ ԲՀԿ երիտասարդների միության համագումարը

Սեպտեմբեր 13,2014 17:28

35Ս/թ սեպտեմբերի 13-ին տեղի ունեցավ «Բարգավաճ Հայաստան» կուսակցության Երիտասարդների Միության կոնֆերանսը:

Կոնֆերանսի նպատակն էր բարձրաձայնել  երկրում ընթացող քաղաքական, հասարակական եւ տնտեսական բոլոր այն գործընթացների մասին և գտնել դրանց լուծման ուղիները, որոնք մեծապես հուզում են հասարակությանն ու նրա ամենադինամիկ շերտին՝ երիտասարդությանը:

Կոնֆերանսի շրջանակներում հավաքագրվել եւ ուսումնասիրվել են ԲՀԿ Երիտասարդների Միության 63 տարածքային կազմակերպություններից՝ ստացված եւ ժողովրդին հուզող ու երիտասարդության հիմնական  խնդիրներն արտացոլող առաջարկների փաթեթներ:

Քարտուղարության կողմից մշակվել և ամփոփ տեսքի են բերվել բոլոր առաջարկներն ու ներկայացված տեսլականները, որոնց հիման վրա ԲՀԿ Երիտասարդների Միության խորհրդի ներկայացուցիչները հանդես եկան համապատասխան թեմատիկ ելույթներով:

Կոնֆերանսի ավարտին ընդունվեց   հայտարարություն, որում արտացոլվում էին հանրության համար առաջնային լուծում պահանջող խնդիրները, դրանց հաղթահարման ուղիներն ու այդ համատեքստում՝ ԲՀԿ Երիտասարդների Միության դիրքորոշումն ու աշխատանքային առաջնահերթության սկզբունքերը:

«Բարգավաճ Հայաստան» կուսակցության

Երիտասարդների Միության

Քարտուղարություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930