Լրահոս
Օրվա լրահոսը

Զիմբաբվեի դեպքի քննարկումը՝ ԱԺ-ում. Իշխան Զաքարյանը տնօրենին տեղը դրեց (Տեսանյութ)

Սեպտեմբեր 26,2014 14:57

Այսօր ԱԺ գյուղատնտեսական եւ բնապահպանական հարցերի մշտական հանձնաժողովում քննարկվեց Վերահսկիչ պալատի բացահայտումը՝ կապված Զիմբաբվեի հայտնի պատմության հետ, երբ Զիմբաբվեից 462 հազար դոլարով մասնագետ էին բերել՝ հայերին ծիրան աճեցնել սովորեցնելու համար:

Իշխան Զաքարյանը հարցրեց՝ մեր հաշվետվությունը կարդացել եք, ո՞ր կետի հետ համաձայն չեք: Հայկական միրգ ընկերության տնօրեն Հովհաննես Հովհաննիսյանը հստակ պատասխանեց, որ համաձայն է ամեն ինչի հետ, ամեն ինչ ճիշտ է:

Դե որ ամեն ինչ ճիշտ է, Իշխան Զաքարյանը հանեց մամուլից եւ հեռուստատեսությունից բոլոր սղագրությունները, թե իր թիկունքի ետեւում հաշվետվության մասին ինչ են ներկայացրել մամուլին. «Նախկին տնօրենը ձեր՝ Ալվինա Ավագյանը ուղիղ եթերում ասում է՝ Իշխան Զաքարյանի հայտարարությունը ընդամենը շոու է: Հիմա դուք համոզված եք, որ շահեր չեխական ինչ-որ կազմակերպություն, իրենց մասնագետը պիտի ավելի լա՞վը լիներ, ո՞վ կարող է այդպիսի երաշխիք տալ: Դուք էլ, «Արմնյուզ» հեռուստաընկերությամբ եւ «Կենտրոնով», որպես ժամանակավոր պաշտոնակատար, Իտալիայից հեռախոսով ասել եք հետեւյալը՝ սեւ PR են անում, ցեխ են շպրտում, չի համապատասխանում իրականությանը, սխալ փաստեր են հրապարակում, մեր ժողովրդին թյուրիմացության մեջ են գցում, հավատը կորցնում: Ինչու եք ամեն ինչի մեջ վատը տեսնում, մենք նորմալ ծրագիր ենք անում, առանց այդ էլ գյուղացու կոտրած հավատը նորից ուզում են կոտրել ինչ-որ սուտ-մուտ տեղեկություններով»:

Իշխան Զաքարյանը հարցրեց. «Հիմա ո՞նց եք մեկնաբանում այն, ինչ ասացիք այստեղ եւ ինչ ասել եք: Մենք որ բացահայտումներն անում ենք, դրանով գյուղացու հավատը կոտրո՞ւմ ենք, այսպե՞ս եք պատասխանում ՎՊ-ի հետազոտություններին»:

Հովհաննես Հովհաննիսյանը սկսեց թաշկինակով սրբել ճակատից հոսող քրտինքը: Նա սկսեց արդարանալ, որ նկատի է ունեցել, որ մամուլն է սուտ բաներ գրում, ոչ թե Իշխան Զաքարյանը. «Երբ նշվում է Զիմբաբվե, անպայման ասոցացվում է սեւամորթի հետ: Ես իմ խոսքն ուղղել եմ ԶԼՄ-երին, որ խուսափեն նման ոչ տեղին հրապարակումներից»:
Իշխան Զաքարյանը արձագանքեց. «Կարդացե՞լ եք ՎՊ-ն ընդամենը ինչ է գրել իր հաշվետվության մեջ: Թե լրատվամիջոցներն ինչ են ասում, ով է ասոցացնում սեւամորթի հետ, ով՝ զտարյուն անգլիացու հետ, պիտի ընդամենը հղում անեք ՎՊ-ն ինչ է ասել: Ի՞նչն է սխալ գրել Վերահսկիչ պալատը»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930