Լրահոս
Օրվա լրահոսը

ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանի շնորհավորական խոսքը` Ուսուցչի տոնի կապակցությամբ

Հոկտեմբեր 03,2014 17:31

Սիրելի՛ ուսուցիչներ,
Շնորհավորում եմ ձեզ Ուսուցչի օրվա կապակցությամբ:

Մեր ժողովուրդը մշտապես բարձր է գնահատել ուսուցչի դերը, և նրա հանդեպ այժմ տածած ակնածանքն ու ջերմ վերաբերմունքը ձևավորվել է դարերով:

Սիրելի´ մանկավարժներ, ձեր ուսերին կրում եք անչափ պատասխանատու և բարդ առաքելություն, այն է՝ կրթել ու դաստիարակել մեր երկրի ապագա քաղաքացուն: Այս բարդ ու դժվարին գործը կատարում եք մեծահոգաբար` յուրաքանչյուր աշակերտի տալով հիմնարար գիտելիքներ, համակում եք նրան ծնողական ջերմությամբ, ստեղծում ընտանեկան միջավայր:

Շնորհավորելով հանրապետության և Սփյուռքի բոլոր ուսուցիչներին, ինչպես նաև վաստակած հանգստի անցած մեր բոլոր մանկավարժներին մասնագիտական տոնի կապակցությամբ, մաղթում եմ տոնական բարձր տրամադրություն, առողջություն, անձնական երջանկություն ու բարօրություն:

Ձեր աշխատանքում շարունակեք լինել վստահ, բարեխիղճ ու պատասխանատու:

ՀՀ կրթության և գիտության նախարարություն

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031