Այն, ինչ այսօր եւ այս օրերին կատարվում է Երեւանի կենտրոնում՝ ոչ «պիկ» ժամերին, այլ կերպ, քան ձեւափոխելով անգլիացի մտածող Թոմաս Մորի հայտնի խոսքը՝ «Ոչխարները կերել են մարդկանց», հնարավոր չէ նկարագրել: Ամենուր անանցանելի փողոցներ են՝ հետիոտների «զեբրաները» կարմիր թե կանաչ լույսերի ժամանակ՝ մեքենաներով փակված: 10 րոպեում անցնելիք ճանապարհը մեկ ժամում ես անցնում: Այն, որ «դատարկված» Երեւանում մեքենաների թիվը սարսափելի մեծ տեմպերով աճում է՝ փաստ է, սակայն այս վիճակին նպաստում են նաեւ շինարարության պատճառով փակված տարբեր փողոցները:
Հանրապետության հրապարակում այս վիճակն էր ժամը 16-ին, երբ դեռ «պիկ» ժամը չէր սկսվել:
Լուսանկարները՝ ՄԵԼԱՆՅԱ ԲԱՐՍԵՂՅԱՆԻ
Կարդացեք նաև
«Առավոտ» օրաթերթ
09.10.2014



















































