Լրահոս
Օրվա լրահոսը

«Ով եկել է իշխանության, եղել է կամակատար». Մեղադրյալ Վահե Մկրտչյան

Հոկտեմբեր 17,2014 13:51

«Ցեղակրոն» կուսակցության նախագահ Շանթ Հարությունյանի եւ ընկերների գործով դատական նիստին այսօր մեղադրյալների պաշտպանական ճառերի հերթն է:

Մեղադրյալ Վահե Մկրտչյանը նկատեց, որ ընկերներով շատերից տարբերվում են, որովհետև ուրիշ արժեքներ են կրում.« Դուրս եմ եկել, որովհետև տեսել եմ, որ Մոսկվան բոլոր լծակները պահել է իր ձեռքը, և ով եկել է իշխանության կա՛մ եղել է կամակատար, կա՛մ վախի մթնոլորտի տակ կատարել է Մոսկվայից եկած հրամանները»:

Ըստ նրա, ընդդիմություն էլ դեմագոգիայով է զբաղված.«Դեմագոգիան է անում ինչ-որ մեկի հրամանով: Պարոն դատավոր, վերջում կերևա՝ դուք էլ եք հրաման կատարողների՞ց, թե՞՝ ոչ, բայց դատախազը երևում, է որ կատարող է, չնայած ես երկուսիդ անձի հանդեպ էլ ոչինչ չունեմ:

Մեջս էնքան բան կա ասելու, որ ճառով չի հերիքում, զարմանում եմ, թե էդ ընդդիմությունը ոնց է կանգնում նման ճառեր անում: Ես չեմ ուզում գնամ, սա իմ երկիրն է, ով ուզում է, թող ինքն էլ թողի գնա: Մենք դուրս էինք եկել նոր արժեքներ բերելու, քանի որ մեր իշխանության ձեռքում էնքան էլ բան չկա, նրանք Ռուսաստանի պատվերն են կատարում, դրա համար էլ դուրս են եկել մեր դեմ»:

Նրա խոսքով, ինքը միացել է Շանթ Հարությունյանին, քանի որ կարծում էր արժեքների հեղափոխություն է պետք.« Շանթն ինձ եղել է օրինակ՝ հայրենասիրության, ընկերության առումով: Կապ չունի, թե ինչով ենք դուրս եկել, դուրս ենք եկել գաղափար տարածելու: Ժողովուրդն էլ է տեսնում այս ամենը, բայց Ռուսաստանից բուրգը էնպես է սարքած, որ մինչև հիմա փոխել չի լինում ու էս երկիրը կվերանա: Քանի սենց դերասանություն են անում, ոչ մի բան չի փոխվի: Սիրահարված պատանու նման լավն ու վատը չենք կարողանում պահել:

Մենք կրելու ենք այս կարգախոսը՝ «Բոլորդ պատասխան եք տալու, բայց ես հայրենիքի դավաճանին չեմ ների»:

Ալբերտ Մարգարյանն էլ պնդեց, որ դատվում են հայրենիքը սիրելու համար.« Մեզ հետ կարող են այսպես վարվել միայն հայրենիքի դավաճանները: Իրավական մասին չեմ էլ ուզում անդրադառնալ, ոչ էլ Սերժ Սարգսյանի անօրեն հայտարարությանը, քանի որ դա նրա համար սովորական է: Ես խոսքս ուղղում եմ հանրությանը՝ ո՞նց եք հանդուրժում, որ ձեր ուսերին հենվելով՝ սերժանտներն երկրի հետ այսպես վարվեն: Թող ամեն տղամարդ մտածի, ոչ թե ինչ անշարժ ու շարժական գույք թողի իր ժառանգին, այլ արժանապատիվ հայրենիք:

Աստծո սիրուն հեռացեք, հեռացեք առանց արյունի, գոնե մի անգամ մարդ եղեք»:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031