Լրահոս
Հայուն Խաչքարը
Օրվա լրահոսը

Բակո Սահակյանը Արցախ է հրավիրել Բարաք Օբամային, Վլադիմիր Պուտինին և Ֆրանսուա Օլանդին

Հոկտեմբեր 20,2014 11:38 Share

Արցախի Նախագահ Բակո Սահակյանը Մինսկի Խմբի համանախագահ երկրների ներկայացուցիչների հետ Ղարաբաղ այցելելու հրավերներ է ուղարկել Բարաք Օբամային, Վլադիմիր Պուտինին և Ֆրանսուա Օլանդին: Այս մասին նա հայտարարել է «Ամերիկայի ձայնին» տված հարցազրույցում:

«Մեր կարծիքով, համանախագահ երկրների ղեկավարները չեն կարող լրջագույն հաջողությունների հասնել զբաղվելով մի երկրի, մի ժողովրդի ճակատագրով առանց անմիջական շփումներ ունենալու այդ երկրի հետ: Այսօր էլ գտնում ենք, որ սա միջազգային հանրության կողմից իրականացվողաշխատանքներում ամենամեծ բացերից մեկը հենց կայանում է դրանում»,- հայտարարել է Բակո Սահակյանը «Ամերիկայի ձայնի» « Խաղաղ կյանքը պատերազմի ուրվականների կողքին» ֆիլմի հեղինակներին:

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել