Լրահոս
Օրվա լրահոսը

Վնուկովոյի ավիավթարի պատճառ է դիտարկվում ձնահավաք մեքենայի վարորդի հարբածությունը. ТАСС

Հոկտեմբեր 21,2014 11:14 Share

Մոսկվայի Վնուկովո օդանավակայանում «Falcon» մասնավոր ինքնաթիռը հոկտեմբերի 20-ի լույս 21-ի գիշերը բախվել է ձնահավաք մեքենայի, որի հետևանքով 4 մարդ է զոհվել, նրանց մեջ՝ ֆրանսիական «Total» նավթային ընկերության ղեկավար Քրիստոֆ դե Մարժերին:

Ինչպես փոխանցում է «ՏԱՍՍ»-ը, քննչական վարչությունից հայտնել են, որ ձնահավաք մեքենայի վարորդը հարբած է եղել: Դիտարկվում են նաև օդային կարգավորողների սխալ գործողությունները:

63-ամյա դե Մարժերին Ռուսաստան գործուղման էր մեկնել՝ մասնակցելու օտարերկրյա ներդրումների վերաբերյալ ժողովին, որին ներկա պետք է լիներ ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդևը:

Վթարի հետևանքով զոհվել է նաև ինքնաթիռի երեք հոգանոց անձնակազմը:

Պատրաստեց Հովհաննես ԻՇԽԱՆՅԱՆԸ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել