Լրահոս
Օրվա լրահոսը

Ամիրյանի բնակիչները կրպակների ձեռքը կրակն են ընկել

Հոկտեմբեր 24,2014 16:00

Երեկ «Առավոտի» խմբագրություն էին ահազանգել Ամիրյան 5 ա հասցեի բնակիչները՝ դժգոհելով, որ շաբաթ երեկոյան իրենց շենքի մուտքի մոտ մի ժանգոտ կրպակ է հայտնվել: Ըստ բնակիչների ստացած տեղեկությունների՝ կրպակը ծառայելու է որպես արագ սննդի պատրաստման օբյեկտ:

Մեզ հետ զրույցում Ամիրյան 5 հասցեի բնակիչ Արմեն Բունիաթյանն ասաց, որ այդ կրպակի դիմաց ունի մթերային խանութ եւ մտահոգություն ունի, որ այն խոչընդոտելու է իր գործունեությամբ: Քաղաքացին ասաց, որ ունի շաքարային դիաբետ եւ այդ կրպակից արձակվող հոտերից շատ վատ է զգալու:

«Շենքի բնակիչներով հավաքվեցինք, զանգեցինք քաղաքապետարանի թեժ գիծ՝ պատասխանեցին, որ երկու օրվա ընթացքում կպատասխանեն մեր բողոքին, բայց օրերն անցնում են՝ ոչ մի պատասխան մինչ օրս չեն տալիս»:

Բացի այդ, կրպակը տեղադրվել է շենքի հենց մուտքի մոտ: Ըստ բնակիչների՝ քանի որ կրպակը տեղադրվել է շենքի հենց մուտքի մոտ, այն խանգարում է շքամուտք ազատ ելումուտին եւ գործարկելուց հետո կխանգարի բնակիչների հանգստին:

«Երիտասարդները հավաքվելու են ուտել-խմելու, կերածի մնացորդները թափելու են, եւ առաջանալու է կռիսանոց, համ էլ հավաքվածների աղմուկը խանգարելու է բնակիչներիս հանգիստը: Առանց այն էլ մի կրպակ կա մեզ մոտ եւ մոտակայքում՝ շաուրմայանոց, ու դա դեռ քիչ էր, մի հատ էլ սա տեղադրեցին: Նման փնթիություն կարելի է տեսնել միջինասիական երկրներում: Բերել են քաղաքի կենտրոնը դարձրել «բազար», ով ինչ ուզում՝ անում է, առանց վերահսկողության»,- «Առավոտի» հետ զրույցում դժգոհեց Ամիրյան 5 շենքի լիազոր 80-ամյա Ամալյա Օհանյանը: Լիազորը նույնիսկ բնակիչների ստորագրություններով բողոք է ներկայացրել քաղաքապետարան՝ այն հույսով, որ վերջապես կազատվեն այդ «երկաթյա արկղից»:

ԱՆՈՒՇ ՄԱԹԵՎՈՍՅԱՆ

Լուսանկարը` արխիվային

«Առավոտ» օրաթերթ
23.10.2014

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031