Լրահոս
Օրվա լրահոսը

«Հաշմանդամությունը պիտակ չէ». (Տեսանյութ)

Հոկտեմբեր 29,2014 23:35

Ադրինեն մանկուց շյուղագործությամբ է զբաղվում: Այսօր նա իր ընկերուհիների հետ մանկական գլխարկ է գործում: Էպիլեպսիա հիվանդությունը չի խանգարում նրան անթերի  կատարել ուսուցչի հանձնարարությունը:

«Առաքելություն-Հայաստան» բարեգործական կազմակերպության նախաձեռնությամբ  Հրազդան քաղաքում հոկտեմբերի 15-ից գործում է հաշմանդամների համար նախատեսված ձեռագործության խմբակ, որտեղ ուսանում են 9 աշակերտ:  Ուսուցչուհու խոսքով՝ բոլորը ոգևորված հաճախում են դասերին, թեպետ ասեղնագործությունից թերանում են:

Մեկ այլ՝ վարսավիրական խմբակում սովորում է 22-ամյա Գևորգը: Աջակողմյան պարեզը շատ է խանգարում աշխատելիս, սակայն նախընտրում է որևէ պիտանի գործով զբաղվել, քան «թաղի ջահելների հետ» փողոցներում թափառել:

DSC01731

Տնօրեն Վարդան Մամիկոնյանի հաղորդմամբ՝  շուտով կբացվի նաև համակարգչային սենյակը. արդեն ձեռք են բերվել գույքն ու համապատասխան տեխնիկան: Նրա խոսքով՝ Հրազդան քաղաքում, նախնական գնահատմամբ , կան աշխատանք փնտրող տասնյակից ավելի հաշմանդամներ:

Ուսուցումը տևելու է 3 ամիս, ինչին հաջորդելու է ավարտական քննությունը, տրվելու են վկայականներ: Այն հաշմանդամների համար, ովքեր ցանկանում են առևտրային գործունեություն ծավալել, ծրագրի շրջանակներում իրականացվելու է նաև բիզնես պլանի ուսուցում:

Այն հարցին, թե որքանո՞վ է հեռանկարային աշխատանք գտնելը  մասնագիտություն ստանալուց հետո, պարոն Մամիկոնյանը պատասխանեց. «Գործատուն ցանկանում է իր թիմում ընդգրկել այնպիսի մարդու, ով արդյունավետ կաշխատի: Սակայն այսօր կան հաշմանդամներ, որոնք առողջ մարդկանց չեն զիջում»: Նա ուրախությամբ նշեց, որ երբեմնի կարծրատիպերը կոտրվել են, և հաշմանդամությունն այլևս պիտակ չէ:

Խոսելով անվասայլակով տեղաշարժվող հաշմանդամների ուսուցման և ճաշարանից օգտվելու հնարավորությունների մասին՝  տնօրենը տեղեկացրեց, որ թեքահարթակների կառուցմամբ խմբակային դասընթացները գարնանը հասանելի կլինեն բոլոր հաշմանդամների համար:

 

 

Անի ԱՆՏՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031