Լրահոս
Օրվա լրահոսը

Սիփան Փաշինյանի գործով դատը հետաձգվեց. դատավորը սեմինարի էր

Հոկտեմբեր 30,2014 13:56

Այսօր ՀՀ վարչական դատարանում հետաձգվեց քաղաքացիական ակտիվիստ Սիփան Փաշինյանի գործով դատական նիստը (նախագահող դատավոր` Արծրուն Միրզոյան):
Դատարանում տեղեկացրին, թե նախագահող դատավորը սեմինարի է: Հաջորդ դատական նիստը նշանակվել է նոյեմբերի 20-ին:

Հիշեցնենք, որ Սիփան Փաշինյանի դեմ հայց է ներկայացրել ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի վարչության Կենտրոնականի բաժինը` վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 182-րդ հոդվածով նախատեսված վարչական պատասխանատվության ենթարկելու պահանջով: Պատասխանող կողմը հանդես է եկել հակընդդեմ հայցով` Սիփան Փաշինյանի կարծիքն ազատ արտահայտելու, խոսքի ազատության, միավորումներ կազմելու /խաղաղ հավաքների ազատության/, ազատ տեղաշարժվելու, անձնական ազատության և անձեռնմխելիության, ձերբակալման պահից իր ընտրությամբ պաշտպան ունենալու, նվաստացնող կամ անմարդկային վերաբերմունքից զերծ մնալու իրավունքների խախտման փաստը ճանաչելու: Երևան քաղաքի վարչության ոստիկանների գործողությունները ոչ իրավաչափ ճանաչելու, ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի վարչության Կենտրոնական բաժնի` վարչական պատասխանատվության ենթարկելու մասին 12.09.2013թ հայցն ընդդեմ Սիփան Փաշինյանի, մերժելու պահանջով:

Նշենք, որ Սիփան Փաշինյանը բերման է ենթարկվել 2013-ի օգոստոսի 24-ին, երբ մասնակցում էր Երևանի քաղաքապետարանի առջև բեմականացված ներկայացման՝ կինոդիտմանը: Ինչպես ժամանակին տեղեկացրել էինք  քաղաքացիական ակտիվիստի պնդմամբ` ինքն անգամ չի էլ հասցրել մասնակցել բեմականացմանը, քանի որ բերման է ենթարկվել. «Մենք անգամ չենք էլ հասցրել մասնակցել բեմականացմանը, քանի որ երբ Կոմիտաս 5-ի գործով ակցիային մասնակցելուց հետո հասանք քաղաքապետարան, այնտեղ արդեն 5-6 ակտիվիստ էր մնացել, բոլորին բերման էին ենթարկել»:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031