Քիչ առաջ Aravot.am-ը վերադարձավ Գյումրի-Երևան մայրուղու Հոռոմի խաչմերուկ կոչվող հատվածից, որտեղ տեղազննություն էին կատարում ոստիկանները, շտապօգնության մեքենաներով Գյումրի էին տեղափոխում դիակներին: Այստեղ էին հավաքվել նաև տուժածների հարազատները, որոնց, սակայն ոստիկանները չէին թույլատրում շարժվել շրջված գազելի ուղղությամբ՝ զգուշացնելով, որ հատակը հրդեհավտանգ է:
Գյումրու բԺշկական կենտրոնում ևս ասեղ գցելու տեղ չկար. ոստիկանության աշխատակիցները, փրկարարները, տուժածների հարազատները շրջափակել էին ողջ հիվանդանոցը: Հիվանդանոցի գործադիր տնօրեն Արմեն Իսահակյանը տեղեկացրեց, որ իրենց մոտ տեղափոխված 7 հոգուց մեկին գանգուղեղի արյունազեղում միջին գանգափոսում վնասվածքով տեղափոխել են Էրեբունի հիվանդանոց:
2011 թվականին ծնված Էդմոն Սիմոնյանի, որը ունի բազուկների, անրակների կոտրվածք, վիճակը կայուն է , վաղը կորոշվի, թե որտեղ է նպատակահարմար նրան վիրահատել: Մյուս հիվանդները կյանքին ոչ վնասակար այրվածքներ են ստացել, կոտրվածքներ, վիճակները բավարար են:
Կարդացեք նաև
Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ
























































