Լրահոս
Օրվա լրահոսը

Ջհանգիրյանը՝ Զարուհի Փոստանջյանին. «Եթե ճանաչենք ԼՂՀ- անկախությունը, զինադադարի պայմանագիրն ի՞նչ է լինելու» (Տեսանյութ)

Նոյեմբեր 11,2014 16:27 Share

ԱԺ-ն արտահերթ կարգով քննարկեց Զարուհի Փոստանջյանի հեղինակած «Լեռնային Ղարաբաղի (Արցախի) եւ Հայաստանի Հանրապետությունների անվտանգության ապահովման ռազմաքաղաքական հիմնադրույթների հայեցակետերի մասին» ՀՀ ԱԺ որոշման նախագիծը:

Նախագծով առաջարկվում է ՀՀ-ի կողմից ԼՂՀ ճանաչումը: Նախագծում ասվում է, որ պետք է բացառել որեւէ երկրի զինված ուժերի տեղակայումը մեր սահմաններին, պետք է բացառել ՀՀ անդամակցումը կամ միավորումը որեւէ կառույցի, որը կվտանգի ԼՂՀ-ի եւ ՀՀ-ի ինքնիշխանությունը կամ տարածքային ամբողջականությունը:

ՀԱԿ խմբակցության պատգամավոր Գագիկ Ջհանգիրյանը Զարուհի Փոստանջյանին հարցրեց՝ «Դուք նախագծի հիմնավորման մեջ նշեցիք 1994-ի զինադադարի խնդիրը: Հիմա մենք եթե այսօր ճանաչենք ԼՂՀ-ի անկախությունը, ձեր կարծիքով զինադադարի այդ պայմանագիրն ի՞նչ է լինելու»:

Զարուհի Փոստանջյանը պատասխանեց, որ այն մնալու է իր տեղում, ինչպես իր տեղում էր մի քանի ամիս առաջ, երբ մեր սահմանները ռմբակոծվում էին եւ այդ պայմանագիրը որեւէ դեր չէր խաղում. «Զինադադարի պայմանագիրը բազմիցս, ոչ լայնածավալ պատերազմական գործողություններով Ադրբեջանի կողմից կանխվել է, եւ ըստ էության, բանակցային գործընթացի ելքերի վրա որեւիցե կապ կամ ազդեցություն չի ունեցել: Այնպես որ, մենք կարող ենք զինադադարը պահել այնքան ժամանակ, ինչքան ժամանակ մեր Ազգային բանակը մարտունակ կլինի: Որ դեպքում մենք կունենանք թուլություն եւ մեր մարտունակությունը կնվազի, այդ պայմանագիրը գոյություն չի կարող ունենալ: Քանի դեռ մեր սահմաններին կանգնած են մեր երեխաները, եւ մեր բանակը մարտունակ է, մենք կարող ենք զինադադարը պահել»:

ԱԺ փոխխոսնակ Էդուարդ Շարմազանովն ասաց, որ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովը այս նախագծին տվել է բացասական գնահատական եւ եզրակացություն:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930