Լրահոս
Օրվա լրահոսը

Եռյակ. «Հրադադարի ողջ ընթացքում սա աննախադեպ մի փաստ է՝ բացահայտ սադրանք»

Նոյեմբեր 13,2014 19:14

Նոյեմբերի 12-ին ուսումնավարժական թռիչքի ժամանակ ղարաբաղա-ադրբեջանական սահմանի արևելյան հատվածում ադրբեջանական զինված ուժերի կողմից խփվել է ԼՂՀ ռազմաօդային ուժերի ՍԻ-24 ուղղաթիռը։

Հրադադարի ողջ ընթացքում սա աննախադեպ մի փաստ է՝ բացահայտ սադրանք՝ ուղղված ռազմական գործողությունների էսկալացիայի։ Վտանգավոր  և դատապարտելի այդ քայլը անհանգստություն է առաջացրել նաեւ միջազգային ասպարեզում, տարբեր երկրների ու միջազգային կառույցների կողմից եղել են զգուշացնող եւ դատապարտող արձագանքներ։

Խորհրդարանական երեք ընդդիմադիր ուժերը այս առիթով եւս մեկ անգամ հայտարարում են, որ, անկախ ներքաղաքական խնդիրներից, արտաքին վտանգի դեպքում անվերապահորեն կանգնած են լինելու Լեռնային Ղարաբաղի եւ Հայաստանի անվտանգության պաշտպանության դիրքերում։

Եռյակը իր խոր վիշտն է հայտնում խոցված ուղղաթիռի անձնակազմի անդամների՝ Սերգեյ Սահակյանի, Ազատ Սահակյանը և Սարգիս Նազարյանի մահվան առթիվ եւ ցավակցում նրանց ծառայակիցներին, հարազատներին ու մտերիմներին։

 

Բարգավաճ Հայաստան, ՀԱԿ, Ժառանգություն կուսակցությունների համատեղ հայտարարություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930