Դպրոցների գործունեության առավել թափանցիկության ու հրապարակայնության ապահովման Երևանի քաղաքապետարանի փորձը օրինակելի է: 2014 թվականի Երևանի զարգացման ծրագրում նախատեսված «Դպրոցների գործունեության առավել թափանցիկության ու հրապարակայնության ապահովում» կետն արդեն իրականացվել է: Երևանի քաղաքապետարանի yerevan.am կայքում արդեն դրված են իր ենթակայության դպրոցների նախահաշիվներն ու հաստիքացուցակները: Շուտով կտեղադրվեն նաև դպրոցների տարիֆիկացիաներում առկա բոլոր թվային տեղեկությունները:
Մեկ այլ լավ տեղեկություն. Սույն թվականի սեպտեմբերի 9-ին Երևանի քաղաքապետին առաջարկ էինք ներկայացրել Երևանի ավագանու 3 խմբակցություններից մեկական անդամի ընդգրկել մանկապարտեզների սննդի գնման նոր պայմանագրերի կնքման հանձնաժողովում ու անհավանական ցածր գին առաջարկող մատակարարների մոտ սննդի անվտանգության տեսչության կողմից իրականացնել ստուգումներ:
Տեղեկացնեմ հասարակությանը, որ արդեն ստացել ենք հանձնաժողովում մասնակցելու առաջարկն ու մասնակցելու ենք, նամանավանդ որ նախատեսված սննդամթերքի առաջարկված ցանկի և տեխնիկական բնութագրի վերաբերյալ տվել ենք դրական կարծիք ու ընդամենը երկու առաջարկ:
Համագործակցությունը տալիս է իր պտուղները:
Անահիտ Բախշյան
Երևանի ավագանու «Բարև Երևան»
խմբակցության անդամ
Կարդացեք նաև