Լրահոս
Օրվա լրահոսը

Երթ` «Եռյակի» պատվին

Նոյեմբեր 15,2014 19:23

Այսօր` «Երիտասարդների կողքին»  շարժումը իր առաջին համաժողովից հետո, որը անցկացվեց «Էրեբունի պլազա» հյուրանոցում ՝ կազմակերպել էր երթ:

«Ես մեկն եմ համազգային շարժումից» եւ այլ բովանդակությամբ պաստառներով երիտասարդները Հանրապետության հրապարակից ոտքով քայլեցին մինչեւ Ազատության հրապարակ:

Aravot.am-ի հետ զրույցում շարժման նախագահ Աղվան Պողոսյանը ասաց. «Վճռականությամբ եւ միասնական երթով ցույց ենք տալու, որ երիտասարդությունը, ցանկացած ժամանակ դուրս է գալու փողոց՝ պայքարելու հանուն ժողովրդավար Հայաստանի»: Շարժումը՝  ի թիվս հազարից ավել երիտասարդների, որոշել է միանալ եռյակին՝  խթանելու երկրում բարեփոխումների ընթացքին: «Երիտասարդների կողքին» շարժումը ստեղծվել է համանուն  ՀԿ-ի բազային հիմքի վրա, որին միացել են մի շարք ուսանողական խմբեր, ակտիվիստներ: Աղվան Պողոսյանը ասաց, որ միասնական պայքարելու համար են միանալու  եռյակին եւ համաժողովրդական շարժմանը:

Անուշ ՄԱԹԵՎՈՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930