Լրահոս
Օրվա լրահոսը

Ի՞նչ խնդիր է լուծում Նիկոլ Փաշինյանը՝ Սերժ Սարգսյանի իմպիչմենտով

Նոյեմբեր 25,2014 16:54

Օրերս «Սիվիլնեթ» հեռուստաընկերության «Դիտակետ» հաղորդաշարի ժամանակ ԱԺ ՀԱԿ խմբակցության պատգամավոր Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ պատրաստվում է արտահերթ կարգով խորհրդարանի օրակարգ մտցնել Սերժ Սարգսյանին պաշտոնանկության (իմպիչմենտի) հարցը: Նիկոլ Փաշինյանը կարծում է, որ այդ հարցում իրեն կաջակցեն ոչ իշխանական եռյակի անդամ խմբակցությունները՝ հարցը խորհրդարանի արտահերթ քննարկման առարկա դարձնելու համար 44 ստորագրություն ապահովելով:

«Միջազգային եւ անվտանգության հարցերի հայկական ինստիտուտի տնօրեն Ստեփան Սաֆարյանն Aravot.am-ի հետ զրույցում համաձայնեց, որ նախաձեռնելով Սերժ Սարգսյանի իմպիչմենտի գործընթաց, Նիկոլ Փաշինյանն ինքն էլ գիտե, որ այս պահին որեւէ քաղաքական ուժ, որեւէ հիմքով չի միանա իր նախաձեռնությանը: Բայց նա դա պատճառ չի համարում սեփական դիրքորոշումը չբարձրաձայնելու համար:

Stepan-Safaryan

Ստեփան Սաֆարյանը չի կիսում այն տեսությունը, որ այդ նախաձեռնությամբ Նիկոլ Փաշինյանը սեփական դիրքերն է ցանկանում ամրապնդել ընդդիմադիր դաշտում. «Ուրիշի դեմքը պատռելով երբեք իմիջ չես բարձրացնում: Ես չեմ ուզում նման ենթատեքստ տեսնել Նիկոլի նախաձեռնության մեջ: Մենք բավական բարդ ու ճակատագրական պահ ենք ապրում, առաջիկայում նաեւ Եվրասիական տնտեսական միության պայմանագիրն է վավերացման դրվելու ու որպես քաղաքական գործիչ ինքն իրավունք ունի իր դիրքորոշումն ունենա՝ նաեւ այդ տեսքով»:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. david says:

    Սևակը պատահական չի ասել:,,Տղա, մենք ազգ չենք, մենք թյուրիմացություն ենք:Մեր արյունը վաղուց է մածուն դարձել, այն էլ`խանութի մածուն…մորթապաշտ, կաշվի համար կնիկն ու հայրենիքը մեկ վայրկյանում…

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930