Լրահոս
Օրվա լրահոսը

Մետրոյի աշխատակիցների գործով հաշտություն չեղավ

Դեկտեմբեր 02,2014 19:28 Share
Աջակցեք aravot.am-ին

Արաբկիր եւ Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարան նախորդ նիստին ներկայացած Կարեն Դեմիրճյանի անվան մետրոպոլիտենի ներկայացուցիչ Արտակ Երեմյանը դատարանում հայտնել էր, որ վատառողջ լինելու պատճառով, ինչպես նաեւ տնօրինության՝ հանրապետությունից բացակայելու պատճառով չի կարողացել քննարկել մետրոպոլիտենի նախկին աշխատակիցներ Սեւակ Հովսեփյանի, Գագիկ Գալստյանի եւ մյուսների հետ հաշտության եզրեր գտնելու հարցը: Նա խնդրել էր 10 օր ժամանակ:

Այսօր Սիմիզար Հովսեփյանի նախագահությամբ շարունակվել է դատական քննությունը:Մետրոպոլիտենի աշխատակիցների ներկայացուցիչ, «Ընդդեմ իրավական կամայականության» կազմակերպության իրավաբան Քրիստինե Գեւորգյանը Аravot.am-ին տեղեկացրեց, որ հաշտության եզրեր չեն գտնվել:

Աշխատակիցները , որոնք վիճարկում են իրենց ազատման հրամանը, չեն վերականգնվել մինչ օրս իրենց նախկին աշխատանքում:

Դատարանը հեռացել է խորհրդակցական սենյակ, վճիռ կայացնելու:

Վճիռը կհրապարակվի դեկտեմբերի 16-ին:

 

Ռուզան ՄԻՆԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել