Լրահոս
Օրվա լրահոսը

«ՀԱԿ-ն ու ԲՀԿ-ն անազատ ու ոչ ադեկվատ են». քաղաքական վերլուծաբան. (Տեսանյութ)

Դեկտեմբեր 02,2014 20:07

Ըստ քաղաքական վերլուծաբան Ստյոպա Սաֆարյանի, ԵՏՄ-ին՝ Հայաստանի անդամակցության փորձը ցույց տվեց, որ Հայաստանի անկախությունը պահպանողները մեր երկրում քիչ են:

Այսօր ընդդեմ ԵՏՄ-ի Աժ-ի դիմաց կազմակերպված բողոքի ակցիայի մասնակից Ստյոպա Սաֆարյանն ասաց, որ քաղաքական դասը Հայաստանի անկախությունը աճուրդի է հանել.«Արդեն կանխատեսում եմ եվրասիական տնտեսական միությանը Հայաստանի անդամակցելու մասին պայմանագրի քվեարկությունը, շատ տխուր պատկեր է ստացվելու: Իրականում եվրասիական հեղափոխությունը ոչ թե սեպտեմբերի երեքին էր սկսվել, այն ժամանակ, երբ այս խորհրդարանը ձեւավորվում էր եւ այս խորհրդարան էին բերվում քաղաքական ուժեր, որոնք կողմ էին լինելու, այսինքն, ուժերը դասավորում էին այնպես, որ նրանցում եվրազեսները շատ լինեն»:

Թե ինչու են ԵՏՄ-ին կողմ նաեւ ոչ իշխանական ուժերը, պարոն Սաֆարյանը բացատրեց այդ ուժերի ոչ համարժեք եւ  կաշկանդված դառնալու հանգամանքով. «Չափազանց անազատ են: Միայն այն, որ մի քանի քաղաքական ուժեր 2013 –ի սեպտեմբերի երեքից հետո որեւէ կուսակցական, պաշտոնական գնահատական չտվեցին տեղի ունեցածին: Չկա ոչ ԲՀԿ-ի, ոչ ՀԱԿ-ի հայտարարություն, այսինքն` երկրի հիմնական, առաջնային իրադարձության վերաբերյալ չեն հայտնել որեւէ դիրքորոշում, դա նշանակում է, որ այդ ուժերը ունեն կաշկանդող հանգամանքներ»:

Մանրամասները՝ տեսանյութում

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. ohan says:

    Хватит Чушь Пороть г. Стёпа! Может он мне и всем кому интересно знать подскажет, какая страна калибра Армении и даже на порядок больше Армении может назвать себя независимым?

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031