Լրահոս
Օրվա լրահոսը

Արա Աբրահամյանը հերքում է Մհեր Սեդրակյանին. «Այդպիսի բան չկա, ի՞նչ է նշանակում ուրիշի լծի տակ ապրել»

Դեկտեմբեր 08,2014 14:59 Share
Աջակցեք aravot.am-ին

Այսօր լրագրողների հետ զրույցում Համաշխարհային հայկական կոնգրեսի նախագահ Արա Աբրահամյանը Aravot.am-ի հարցին՝ ՀՀԿ-ական Մհեր Սեդրակյանը ԵՏՄ-ի հետ կապված ասել է, որ Հայաստանը սովոր է ուրիշի լծի տակ ապրել՝ համաձա՞յն եք այդ ձեւակերպման հետ՝ պատասխանեց. «Այդպիսի բան չկա: Ի՞նչ է նշանակում ուրիշի լծի տակ ապրել: Ուրեմն ԵԽ-ն, ԵՄ-ն… ասենք, նույն Ֆրանսիան ուրիշի լծի տա՞կ է ապրում, նույն Անգլիան ուրիշի լծի տա՞կ է ապրում, Չինաստանն ուրիշի լծի տա՞կ է ապրում: Մենք պետք է միանանք մի խումբ պետությունների, որ կարողանանք պահպանել մեր իրավունքները, մեր անվտանգությունը, մեր տնտեսական աճը»:

Նրա խոսքերով՝ պետք է հաշվի առնել, որ ԵՏՄ-ն ՀՀ-ի անվտանգությունն է, տնտեսական խնդիրներն են, 300 հազարից ավելի հայերն են, որոնք այնտեղ աշխատում են եւ շատ այլ հնարավորություններ. «Վերջապես մեր ապրանքները կվաճառենք ՓՄՁ-ների: 2 ժամ է պետք, որ դա քննարկենք»:

Անդրադառնալով ՌԴ-ի դեմ կիրառվող պատժամիջոցերին՝ նա ասաց. «Խնդիրներ կան: Մենք պետք է կարողանանք այս շրջանն էլ դիմակայենք, որովետեւ ամեն ինչ անցողիկ է, սա էլ կանցնի»:

Հարցին,թե ինչպե՞ս եք պատկերացնում Հայաստանի ճակատագիրը ԵՏՄ-ում, երբ Ղազախստանը, Բելառուսն արդեն իրենց դժգոհությունն են հայտնում Պուտինի միանձնյա քաղաքականության հետ կապված, ասում են, որ մենք շան լակոտներ չենք: Նա պատասխանեց. «Ես այդպիսի դժգոհություն չեմ լսել: Գիտեք ինչ կա, մենք պետք է գործ անենք, Հայաստանն ունի իր շահը: Հայաստանը իր շահից ելնելով՝ պետք է որոշումներ կայացնի: Մենք պետք է լսենք փորձագետներին, վստահենք մեր փորձագետներին: Այնպես չի, որ մի խումբ մարդիկ որոշեցին՝ միանում ենք այս կառույցին: Մեկ տարուց ավելի քննարկումներ են եղել»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Մեկնաբանություններն անջատված է: