Լրահոս
Օրվա լրահոսը

Դանակահարություն Տաթևում. Կասկածյալը ձերբակալվել է

Դեկտեմբեր 08,2014 18:58

2014թ. դեկտեմբերի 7-ին` ժամը 17:25-ին, «Գորիս բժշկական կենտրոն» ՓԲ ընկերությունից ոստիկանության Գորիսի բաժին հաղորդում է ստացվել, որ «Կրծքավանդակի ձախ ստորին շրջանի կտրած -ծակած վերք»  ախտորոշմամբ հիվանդանոց է տեղափոխվել Սյունիքի մարզի Տաթև գյուղի բնակիչ Արման Մանգասարյանը։ Վերջինս հայտնել է, թե մարմնական վնասվածքն ստացել է վայր ընկնելու հետևանքով:

Պարզվել է, որ իրականում նրան այդ վնասվածքը պատճառվել է 2014թ. դեկտեմբերի 7-ին՝ ժամը 15:00-ի սահմաններում, Սյունիքի մարզի Տաթև գյուղի «Կենցաղի տան» շենքի հարակից տարածքում անձնական բնույթի հարցերի շուրջ  առաջացած  վիճաբանության ժամանակ։

2014թ.դեկտեմբերի 7-ին Գորիսի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի  112-րդ հոդվածի 1-ին մասով:

Քննությամբ պարզվել է առերևույթ հանցագործություն կատարած անձի ինքնությունը, ով ձերբակալվել է։

Տուժող Արման Մանգասարյանի և կասկածյալի  նկատմամբ նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն:

Նախաքննությունը շարունակվում է:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

ՀՀ քննչական կոմիտեի տեղեկատվության և
հասարակայնության հետ կապերի բաժին

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031