Լրահոս
Օրվա լրահոսը

Վահե Էնֆիաջյան. Միասնականությունը ծնում է ուժ, ուժը՝ իրավունք

Դեկտեմբեր 09,2014 18:25

Դեկտեմբերի 10-ը նշվում է որպես Մարդու իրավունքների պաշտպանության համաշխարհային օր:

Հայաստանում մարդու իրավունքների պաշտպանության ոլորտի թերություններն ու բացերը բարձրաձայնելու նպատակով  դեկտեմբերի 10-ին՝ ժամը 13:00-ին, Ազատության հրապարակում  տեղի է ունենալու երթ:

Սիրելի՛հայրենակիցներ, բոլորիս մասնակցությունն առավել քան կարևոր է: Եկե՛ք մեր միասնականությամբ ցույց տանք, որ տեր ենք մեր իրավունքներին, ցույց տանք, որ չե՛նք համակերպվում երկրում կատարվող ամենաթողության և անարդարությունների հետ:

Միասնականությունը ծնում է ուժ, ուժը՝ իրավունք…

Համաժողովրդական երթին մեր մասնակցությամբ ցույց ենք տալու, որ պատրաստ ենք համախմբվելու, պատրաստ ենք նեղ անձնականը մոռանալու հանուն միասնական ՄԵՆՔԻ, հանուն հզոր ու բարգավաճ Հայրենիքի:

Սիրելի՛ հայրենակիցներ, կհանդիպենք վաղը՝ ժամը 13:00-ին, Ազատության հրապարակում՝ կերտելու մեր և մեր սերունդների պաշտպանված և բարեկեցիկ ապագան:

 

ՀՀ ԱԺ Բարգավաճ Հայաստան խմբակցության պատգամավոր
Վահե Էնֆիաջյան

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031