Լրահոս
Օրվա լրահոսը

Հարյուրավոր ուխտավորներ են այցելում Օձուն՝ ծանոթանալու վերականգնված սրբավայրին

Դեկտեմբեր 10,2014 10:49

Վերականգնման աշխատանքների ավարտից հետո վերաբացված Օձունի Սբ. Մարիամ Աստվածածին եկեղեցի են այցելում հարյուրավոր ուխտավորներ:

Ինչպես հայտնվել էր ավելի վաղ, Օձունի 6-րդ դարի գմբեթավոր բազիլիկ հռչակավոր եկեղեցին վերականգնվել է համայն հայության աջակցությամբ:

Ըստ Օձունի քահանա Տ. Վրթանես Բաղալյանի` եկեղեցի այցելող ուխտավորներն ու զբոսաշրջիկները բարձր գնահատականներ են տալիս վերականգնման աշխատանքներին: «Վերականգնման գործում մեծ ներդրում ունեն տաղանդավոր ճարտարապետ Միշա Հակոբյանը և վերականգնող շինարար Լևիկ Ղուկասյանը: Շնորհակալություն հիմնական բարերար Մովսես Ձավարյանին, Հովհան Օձնեցու անվան հիմնադրամի տնօրեն Վանուշ Շերմազանյանին, իր գործընկերներին և հոգաբարձուներին»,- ասում է Տ. Վրթանես քհն. Բաղալյանը՝ հիշելով մարդկանց, ովքեր կանգնած էին Օձունի վերականգնման ծրագրի ակունքներում, սակայն այդպես էլ չտեսան իրենց աշխատանքի արդյունքը՝ Սոս Սարգսյանին,  Հակոբ Հակոբյանին ու Հենրիկ Մամյանին: «Հիշատակն արդարոց օրհնությամբ եղիցի»,- ասում է քահանան:

Հավելենք, որ Օձունի եկեղեցու վերականգնման աշխատանքները տևեցին 3 տարի:

Մամուլի հաղորդագրություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031