Լրահոս
Օրվա լրահոսը

Որոշ մանրամասներ՝ գյումրեցի փաստաբանի տան վրա կատարված կրակոցից. (Ֆոտոշարք)

Դեկտեմբեր 11,2014 18:13

Ինչպես տեղեկացրել ենք, այսօր առավոտյան,  ժամը 8.45 սահմաններում  կրակել են գյումրեցի փաստաբան Թամարա Յայլոյանի՝ Գյումրու քաղաքապետարանի հետնամասում   գտնվող Պուշկինի փողոց, 16 սեփական տան ուղղությամբ՝ վնասելով նրանց՝ դեպի Զագս նայող պատուհանը: Ըստ որոշ տեղեկությունների, փափուշտը  ներս է ընկել նրանց տուն, և տան անդամներն արթնացել են կրակոցի ձայնից: Մենք հենց նոր վերադարձանք  փաստաբանի տնից, նա այս պահին հայտարարություն էր տալիս ոստիկանության «Կումայր »-ի բաժնում:

Իսկ Շիրակի մարզի դատախազ Րաֆֆի Ասլանյանը Aravot.am-ին փոխանցեց, որ ինքը այս մասին տեղեկանալով լրատվամիջոցներից՝ հրապարկումներն անմիջապես ուղարկել է Շիրակի մարզի քննչական վարչություն ՝ նյութեր նախապատրաստելու նպատակով: Նա նաև ասաց, որ փաստաբանը այս պահին հայտարարություն է  տալիս ոստիկանությունում, հայտարարության բովանդակությանը բնականաբար դեռ ծանոթ չեն: Նշենք, որ կրակոցներն արձակվել են քաղաքի ամենաբանուկ, մարդաշատ հատվածում:

10815473_820789864624960_370044104_o 10840032_820789797958300_1991647837_o IMG_5293 IMG_5295

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Մարատ says:

    Էս երկրին իշխող ՛՛բիրդան աղաների՛՛ կողմից խուժանի հանդեպ ցուցաբերվող ամենաթողության, իսկ վերջին հրւկիզումների ու ծեծերի լույսի ներքո՝ նաեւ հովանավորչության եւ ուղղորդման հետեւանքները, նույնիսկ գողական օրենքներով բժիշկների ու քահանաների հետ մեկտեղ արգելված է ոտնձգություններ կատարել նաեւ փաստաբանների նկատմամբ:

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031