Լրահոս
Օրվա լրահոսը

Էդվարդ Նալբանդյան. «Թուրքիան պատրաստ կլինի համագործակցության, երբ պատասխանի ՀՀ կողմից պարզված ձեռքին» (Տեսանյութ) 

Դեկտեմբեր 12,2014 12:55 Share

«Երբ Թուրքիան պատրաստ լինի համագործակցության, երբ պատասխանի ՀՀ-ի կողմից պարզված ձեռքին, հնարավոր կլինի հարաբերություններ զարգացնել»,-այսօր ՀՀ ԱԳՆ-ում հրավիրված Լատվիայի արտաքին գործերի նախարար Էդգարս Ռինկևիչսի հետ համատեղ ասուլիսում պատասխանելով այն հարցին, ի՞նչ դիրքորոշում ունի Թուրքիայի ԱԳ նախարարի ՀՀ-ի այն կոչին, թե պետք է համագործակցել հարևանների հետ, այսպիսի կարծիք հայտնեց ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը:

Նա շեշտեց, թե կհամագործակցենք, եթե Թուրքիան պատրաստ լինի դրան ու մանրամասնեց. «Մեր դիվանագիտական և արտաքին քաղաքականությունն ուղղված է բոլոր երկրների հետ համագործակցություն հաստատելուն և զարգացնելուն, բայց հասկանում ենք, որ կարելի է համագործակցություն զարգացնել այն երկրների հետ, որոնք պատրաստ են դրան:

Արդյոք կարելի՞ է մի երկրի հետ համագործակցություն հաստատել, որը չի հաստատում և հրաժարվում է դիվանագիտական հարաբերությունների հաստատումից ՀՀ-ի հետ, սահմանը փակ է պահում, ագրեսիվ ժխտողական քաղաքականություն է վարում Հայոց ցեղասպանության վերաբերյալ և ընդհանրապես թշնամական դրսևորումներ է արտահայտում տարբեր հարցերի վերաբերյալ, որոնք վերաբերերում են ՀՀ-ին և հայ ժողովրդին»:

Այնուհետև ՀՀ ԱԳ նախարարն ասաց, թե Թուրքիան պատրաստ կլինի համագործակցության այն ժամանակ, երբ պատրաստ լինի «առերեսվել իր պատմության հետ, երբ կարողանա առաջ շարժվել և կատարել այն պարտավորությունները, որ իր վրա է վերցրել, այն դեպքում կարող ենք համագործակցել: Իսկ միջազգային հանրությունը բազմիցս հայտարարել է, գնդակը գտնվում է Թուրքիայի դաշտում»:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031