Լրահոս
Օրվա լրահոսը

Էդվարդ Նալբանդյան. ««Դիվանագիտական դելիկատ լեզուն չեն ընդունում Բաքվում»

Դեկտեմբեր 12,2014 13:17 Share

«Դիվանագիտական դելիկատ լեզուն չեն ընդունում Բաքվում, և եռանախագահները համապատասխան եզրակացություն պիտի անեն»,-դիտարկմանը, թե Բազելում կայացած ամենամյա ԵԱՀԿ նախարարական խորհրդի նիստից հետո, Ադրբեջանը կրկին հայտարարություններ է անում, թե հիմնախնդիրը լուծվելու է ռազմական ճանապարհով, այսպես պատասխանեց ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը

այսօր ՀՀ ԱԳՆ-ում Լատվիայի արտաքին գործերի նախարար Էդգարս Ռինկևիչսի հետ համատեղ ասուլիսում:

Նա չի բացառում, որ դա Բաքվի պատասխանն էր եռանախագահներին. «Միգուցե դա Բաքվի պատասխանն է եռանախագահներին, որ արվեց Արևելյան գործընկերության երկրների նախարարների խորհրդի շրջանակներում, որի մեջ եռանախագահներն ընդգծում էին, որ ռազմական լուծում հիմնախնդրին լինել չի կարող: Ես ասել եմ, որ միգուցե այդ հայտարարության մեջ ընտրված դիվանագիտական դելիկատ լեզուն ադրբեջանական կողմի համար հասկանալի չէ: Հիմա այդ նոր հայտարարությամբ՝ Ադրբեջանի ՊՆ նախարարի կողմից և այն սրմամբ, որ վերջին շրջանում տեսնում ենք շփման գծում, ևս մեկ անգամ հաստատվում է, որ այդ լեզուն Բաքվի համար ընդունելի չէ»:

Լատվիայի ԱԳ նախարարը նշեց, թե այցելության նպատակն էր ՀՀ-ում քննարկել առաջնահերթությունները, որ լինելու են ԵՄ-ում Լատվիայի նախագահության ժամանակ: Նաև շեշտեց, թե հետաքրքրված է լսել կարծիքներ հայկական կողմից, թե ինչպես ԵՄ-ՀՀ համագործակցությունը կարելի է շարունակել:

Այնուհետև հավելեց. «Մենք համաձայն ենք, որ Ռիգայի գագաթաժողովը կարող է լինել մի կարևոր փուլ, որտեղ Արևելյան գործընկերության երկրները ավելի շատ անհատական փոխհարաբերություններ կզարգացնեն ՀՀ-ի հետ: ՀՀ-ի հետ տեսնում ենք, որ կարող ենք մի այնպիսի համագործակցության ձև ընտրել, որ ՀՀ-ի համար՝ որպես ԵՏՄ-ին անդամակցած երկիր, շահավետ դառնա»:

Լատվիայի ԱԳ նախարարը խոսեց նաև այս հարցում ճանապարհային քարտեզի անհրաժեշտության մասին, որ նոր պայմանագիր ստեղծվի և շարունակվի երկխոսությունը:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031