Լրահոս
Օրվա լրահոսը

Վառվեցին Կապանի գլխավոր տոնածառի լույսերը եւ մեկնարկեցին համաքաղաքային միջոցառումները. (Տեսանյութ)

Դեկտեմբեր 25,2014 22:40

Այսօր Կապանի քաղաքապետարանի հարակից այգին բազմամարդ էր: Այստեղ  հանդիսավոր արարողությամբ վառվեցին մոտ 13 մետր բարձրություն ունեցող Կապանի գլխավոր տոնածառի լույսերը, որն ուղեկցվեց տոնական համերգային ծրագրով:  Արդեն երկրորդ տարին է շինարարության պատճառով`  մարզկենտրոնի գլխավոր տոնածառը Կապանի մշակույթի հարակից հրապարկի փոխարեն տեղադրվում է  Կապանի քաղաքապետարանի դիմաց:

Կապանի փոխքաղաքապետ Ռուդոլֆ Սարգսյանի փոխանցմամբ` այս տարի ամանորյա միջոցառումների կազմակերպման համար 11 մլն 500 հազար դրամ գումար է  հատկացվել: «Նոր տարվա միջոցառումների համար  հատկացված 11.5 մլն դրամից 4 մլն դրամը տրամադրել է Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը, 4 մլն դրամը` «Կապան» բարեգործական հիմնադրամը, իսկ մնացած գումարը համայնքայի բյուջեից է հատկացվել:

aygy4 aygy2 aygy3 aygy5 aygy6

Տոն օրերին կայցելենք Կապանի ծննդատուն, «Առաքելություն Հայաստան» բարեգործական ճաշարան, «Արծվաբույն» տարեցների սպասարկման կենտրոն եւ այլն, իսկ ամանորյա տարաբնույթ միջոցառումներ կկազմակերպվեն քաղաքի տարբեր թաղամասերում»,- նշեց Կապանի փոխքաղաքապետը: Այսօր տոնական   միջոցառումներ կազմակերպվեցին  Կապանի Վաչագան եւ Աշոտավան թաղամասերում, Նոր տարվան նվիրված տոնական միջոցառումների շարքը կշարունակվի վաղը եւ այս տարվա մյուս օրերին: Գլխավոր տոնական միջոցառումը` համերգային ծրագրի տեսքով, կանցկացվի դեկտեմբերի 31-ին Կապանի մշակույթի մեծ դահլիճում,  իսկ հունվարի 1-ին ժամը 01:00-ին հրավառություն կլինի: Սյունիքի մարզկենտրոնում  ամանորյա միջոցառումները կշարունակվեն մինչեւ հունվարի 13-ը:

Սակայն,  Կապանի փողոցներում տոնական շունչ չի զգացվում, քաղաքի նույնիսկ կենտրոնական փողոցները Նոր տարվա լուսավորությամբ կամ այլ պարագաներով չեն զարդարվել: Կապանի քաղաքապետարանի հարակից այգին է  հիմնականում հուշում Նոր տարվա գալստյան մասին, որն այս տարի, նորամուծության առումով, տարբերվում էր նախորդից:

Մերի ՍՈՂՈՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031